Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Ակբա բանկի գլխամասային գրասենյակի համար շինարարական աշխատանքների և շինարարական վերահսկողության ծառայությունների վերաբերյալ գնումների նախնական ծանուցում
2022-02-11

Ակբա բանկի գլխամասային գրասենյակի համար շինարարական աշխատանքների և շինարարական վերահսկողության ծառայությունների վերաբերյալ գնումների նախնական ծանուցում


Սեփականատեր՝ ԱԿԲԱ ֆեդերացիա
https://acba-federation.am/
Հասցե՝ 82-84 Արամի փողոց, Երևան, ՀՀ
Գլխավոր տնօրեն՝ Պրն․ Հարություն Պողոսյան


Սեփականատիրոջ մրցույթի խորհրդատու՝ «Տեխնոկրատ Լիգըլ» ՍՊԸ
https://technocrat.am/
էլ․հասցե՝ arustamyan@technocrat.am
Հասցե՝ Բաղրամյան պողոտա 18, գրասենյակ 208, 0019, Երևան, ՀՀ
Պրն․ Կարեն Առուստամյան


Գնումների մասին նախնական ծանուցման նպատակը․


Սույն գնումների նախնական ծանուցումը (ԳՆԾ) հայտի կամ առաջարկի ներկայացման հրավեր չի հանդիսանում: Սույն ԳՆԾ-ի նպատակն է տեղեկացնել շահագրգիռ կողմերին, որ Սեփականատերը ցանկանում է գրասենյակային շենք կառուցել ԱԿԲԱ խմբի ընկերությունների համար և նախատեսում է մրցույթ հայտարարել՝ որակավորված կապալառուների և շինարարության վերահսկողների կողմից համապատասխան առաջարկներ ներկայացնելու համար:

Ներկայումս, սույն ԳՆԾ-ի հրապարակման դրությամբ, Մանրամասն նախագծման վերջնական ճշգրտումների և մրցութային փաստաթղթերի պատրաստման փուլն է:

Համապատասխան մրցույթները նախատեսվում է հայտարարել 2022 թ–ի մարտի 22-ին։

Հայտարարությունները կհրապարակվեն ԱԿԲԱ ֆեդերացիայի, ԱԿԲԱ Բանկի և ՏԵԽՆՈԿՐԱՏ ԼԻԳԸԼ–ի կայքերում (https://acba-federation.am/, https://www.acba.am/ և https://technocrat.am/)։ Սակայն, եթե հետաքրքրված եք շինարարության կամ վերահսկողության մրցույթով, խնդրում ենք, նշել այդ մասին՝ ուղարկելով կից Մրցութային փաստաթղթերի ստացման համար հայտը Սեփականատիրոջ մրցույթի խորհրդատուին վերը նշված էլ.փոստով, իսկ Սեփականատիրոջ մրցույթի խորհրդատուն էլ.փոստով լրացուցիչ տվյալներ կուղարկի և անմիջականորեն կտեղեկացնի մրցութային գործընթացի մեկնարկի մասին:


Ծրագրի վերաբերյալ տվյալներ․

Վայրը՝ ՀՀ, ք.Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա

Տարածքի մակերեսը` 2.6 հա

Կառուցվող ընդհանուր մակերեսը` >10000քմ

Հարկեր՝ 7

Ավարտման ժամկետը՝ 18-24 ամիս (Այս ժամկետը մոտավոր է, միայն սույն ԳՆԾ-ի նպատակների համար։ Ավարտման կոնկրետ ժամկետը կտրվի վերջնական Մրցութային փաստաթղթերում։)


Մրցութային գործընթաց.

Միջազգային բաց մրցութային ընթացակարգը կկիրառվի Շինարարական աշխատանքների մրցույթի համար, իսկ Շինարարական վերահսկողության ծառայությունների մրցույթի համար կկիրառվի որակի և գնի վրա հիմնված մրցութային ընթացակարգը: Շինարարական աշխատանքների և Շինարարական վերահսկողության ծառայությունների համար կօգտագործվեն FIDIC-ի պայմանագրի ձևերը:


Լիազորագիր

Մրցույթի մասնկացության հայտ

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 14.02.2022 16:09