Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Կենսաթոշակների վճարման նոր գործընթաց
2021-01-18

Նոր գործընթացի համաձայն՝ կենսաթոշակների և մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստների գումարի ստացումն իրականացվելու է բացառապես սոցիալական ապահովության հաշվի միջոցով։
Այդ նպատակով հաճախորդի անունով Բանկում բացվում է սոցիալական ապահովության նշանակությամբ ընթացիկ հաշիվ, որին էլ փոխանցվում է գումարը։
Սոցիալ ապահովության հաշիվներին փոխանցվում են միայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից փոխանցվող պարբերական գումարը։

Սոցիալ ապահովության նշանակությամբ հաշվին փոխանցված գումարների նկատմամբ հաճախորդները օգտագործման հնարավորություն ձեռք կբերեն մեկ անգամ Բանկ ներկայանալու, պատշաճ նույնականացում անցնելուց և հաշվի պայմանագիր կնքելուց հետո։


Բանկում արդեն իսկ առկա թոշակառուների հետագա սպասարկմանն առնչվող հարցերը ներկայացված են ստորև



Դեպք 1։ Մինչ օրենսդրական փոփոխությունները կենսաթոշակը ստացել եմ Arca Pension քարտով։ Ինչպե՞ս եմ սպասարկվելու հետագայում։

Այս դեպքումԴուք կշարունակեք կենսաթոշակը ստանալ Ձեր Arca Pension կենսաթոշակային քարտով, սակայն Arca Pension քարտին բացի կենսաթոշակի գումարներից այլ տեսակի փոխանցումները հնարավոր չի լինի մուտքագրել։ Եթե Arca Pension կենսաթոշակային քարտն օգտագործվել է ոչ միայն կենսաթոշակային փոխանցումներ ստանալու նպատակով, ապա այլ նպատակով փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է պատվիրել նոր այլ տեսակի քարտ։ Քարտի դիմում կարող եք լրացնել ինչպես Բանկ մոտենալով, այնպես էլ acba.am կայքի օնլայն հայտեր բաժնից՝ անցնելով այս հղմամբ։ Օրենսդրական փոփոխություններով պայմանավորված քարտի Arca կենսաթոշակային քարտի տրամադրման և սպասարկման պայմաններն ամբողջությամբ վերաշարադրվել են։ Վերջինիս կարող եք ծանոթանալ այստեղ։



Դեպք 2։ Մինչ օրենսդրական փոփոխությունները կենսաթոշակը ստացել եմ քարտի միջոցով, որը Arca Pension տեսակի քարտ չէ։ Ինչպե՞ս եմ սպասարկվելու հետագայում։

Այս դեպքում Կենսաթոշակի ստացման նպատակով Ձեր անունով Բանկում ավտոմատ կերպով բացվելու է սոցիալական ապահովության նշանակությամբ ընթացիկ հաշիվ, որին էլ փոխանցվելու է կենսաթոշակը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կենսաթոշակի փոխանցումը կատարելուց հետո Դուք մեկ անգամ պետք է ներկայանաք Բանկ՝ պայմանագիր կնքելու նպատակով։

  • Եթե Դուք ցանկանում եք կենսաթոշակը շարունակել ստանալ Ձեր գործող քարտով, ապա կարող եք Բանկում ներկայացնել պարբերական վճարման հանձնարարական և յուրաքանչյուր ամիս կենսաթոշակի գումարը ավտոմատ կերպով կփոխանցվի Ձեր քարտին։

  • Եթե Դուք ցանկանում եք կենսաթոշակը ստանալ Arca Pension տեսակի քարտի միջոցով, ապա անհրաժեշտ է լրացնել քարտի ստացման դիմում։ Դիմումը կարող եք լրացնել ինչպես Բանկ մոտենալով, այնպես էլ acba.am կայքի օնլայն հայտեր բաժնում՝ անցնելով այս հղմամբ։

Arca Pension քարտը տրամադրվում է անվճար և կանխիկացման համար միջնորդավճար չի գանձվում։

Arca Pension տեսակի քարտի սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ տրամադրման և սպասարկման պայմաններին՝ այստեղ։

Դիմումի հիման վրա քարտի պատրաստ լինելու վերաբերյալ SMS հաղորդագրությունը ստանալուց հետո Դուք պետք է անձնագրով մոտենաք Բանկ՝ քարտը ստանալու համար։ Քարտը ստանալուց հետո յուրաքանչյուր ամիս Դուք կստանաք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից փոխանցված կենսաթոշակի գումարները։



Դեպք 3։ Մինչ օրենսդրական փոփոխությունները կենսաթոշակը ստացել եմ Բանկում բացված ընթացիկ հաշվի միջոցով։ Ինչպե՞ս եմ սպասարկվելու հետագայում։

Այս դեպքում Կենսաթոշակի ստացման նպատակով Ձեր անունով Բանկում ավտոմատ կերպով բացվելու է սոցիալական ապահովության նշանակությամբ ընթացիկ հաշիվ, որին էլ փոխանցվելու է կենսաթոշակը։ Կենսաթոշակը փոխանցելուց հետո Դուք մեկ անգամ պետք է ներկայանաք Բանկ՝ պայմանագիր կնքելու նպատակով։

Եթե Դուք ցանկանում եք կենսաթոշակը ստանալ անկանխիկ եղանակով, ապա կարող եք լրացնել Arca Pension քարտի ստացման դիմում՝ մոտենալով Բանկ կամ լրացնելով օնլայն հայտ acba.am կայքից՝ անցնելով այս հղմամբ։

Arca Pension քարտը տրամադրվում է անվճար և կանխիկացման համար միջնորդավճար չի գանձվում։

Arca Pension տեսակի քարտի սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ տրամադրման և սպասարկման պայմաններն՝ այստեղ։

Դիմումի հիման վրա քարտի պատրաստ լինելու վերաբերյալ SMS հաղորդագրությունը ստանալուց հետո Դուք պետք է անձնագրով մոտենաք Բանկ՝ քարտը ստանալու համար։ Քարտը ստանալուց հետո կենսաթոշակի գումարները յուրաքանչյուր ամիս կստանաք քարտի միջոցով։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 18.01.2021 17:58