|
Նոր գործընթացի համաձայն՝ կենսաթոշակների և մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստների գումարի ստացումն իրականացվելու է բացառապես սոցիալական ապահովության հաշվի միջոցով։
Այդ նպատակով հաճախորդի անունով Բանկում բացվում է սոցիալական ապահովության նշանակությամբ ընթացիկ հաշիվ, որին էլ փոխանցվում է գումարը։
Սոցիալ ապահովության հաշիվներին փոխանցվում են միայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից փոխանցվող պարբերական գումարը։
Սոցիալ ապահովության նշանակությամբ հաշվին փոխանցված գումարների նկատմամբ հաճախորդները օգտագործման հնարավորություն ձեռք կբերեն մեկ անգամ Բանկ ներկայանալու, պատշաճ նույնականացում անցնելուց և հաշվի պայմանագիր կնքելուց հետո։
Բանկում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարների հետագա սպասարկմանն առնչվող հարցերը ներկայացված են ստորև․
Մինչ օրենսդրական փոփոխությունները նպաստի գումարը ստացել եմ Բանկում բացված ընթացիկ կամ ավանդային հաշվի կամ քարտի միջոցով։ Ինչպե՞ս եմ սպասարկվելու հետագայում։
Այս դեպքում Կենսաթոշակի ստացման նպատակով Ձեր անունով Բանկում ավտոմատ կերպով բացվելու է սոցիալական ապահովության նշանակությամբ ընթացիկ հաշիվ, որին էլ փոխանցվելու է նպաստի գումարը։ Գումարը փոխանցելուց հետո Դուք մեկ անգամ պետք է ներկայանաք Բանկ՝ պայմանագիր կնքելու նպատակով։
Եթե Դուք ցանկանում եք նպաստի գումարը շարունակել ստանալ Ձեր ընթացիկ կամ ավանդային հաշվին կամ գործող քարտի միջոցով, ապա կարող եք Բանկում ներկայացնել պարբերական վճարման հանձնարարական և յուրաքանչյուր ամիս նպաստի գումարը ավտոմատ կերպով կփոխանցվի Ձեր ավանդային հաշվին կամ քարտին։