
|
|
Տեղեկացնում ենք, որ համաձայն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ (այսուհետ նաև՝ Բանկ) խորհրդի 2022 թվականի փետրվարի 28-ի նիստի թիվ 133-3.6 որոշման՝ Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը (այսուհետ նաև՝ Ընդհանուր ժողով) գումարվել է 2022 թվականի ապրիլի 28-ին, ժամը 15։00-ին, «ՖՈՒԴՊԱՐԿ ԲԱՅ ԴԱՈՒՆԹԱՈՒՆ» ("FOODPARK BY DOWNTOWN") կենտրոնում (հասցե՝ ՀՀ, 0002, ք.Երևան, Իսակովի 11), սահմանափակ թվով բաժնետերերի ֆիզիկական ներկայությամբ (Covid-19 համավարակի դեմ պայքարի նկատառումներից ելնելով)։ Ֆիզիկապես չներկայացած բաժնետերերը հնարավորություն են ունեցել մասնակցել տարեկան ընդհանուր ժողովին տեսակապով (Մայքրոսոֆթ թիմս ծրագրով) և քվեարկել առցանց եղանակով կամ քվեաթերթիկի միջոցով։
Ընդհանուր ժողովի կողմից քննարկվել և կայացվել են հետևյալ որոշումները.
1.Բանկի արտաքին աուդիտ իրականացնող անձին հաստատելու մասին.
Բանկի 2022, 2023 և 2024 թվականների արտաքին աուդիտն իրականցնող կազմակերպության ընտրության համար անց կացված մրցույթի արդյունքում Բանկի խորհուրդը հաղթող չի ընտրել՝ առաջարկելով բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին անցկացնել արտաքին աուդիտորական կազմակերպության ընտրության նոր մրցույթ և դրա արդյունքով հաղթող ճանաչված անձին ներկայացնել բաժնետերերի արտահերթ ժողովի հաստատմանը։
Արդյունքում, համաձայն խորհրդի առաջարկության, Ընդհանուր ժողովի կողմից որոշում է կայացվել անցկացնել անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նոր մրցույթ և դրա արդյունքով հաղթող ճանաչված անձին ներկայացնել բաժնետերերի արտահերթ ժողովի հաստատմանը։
2. Բանկի 2021թ. տարեկան շահույթը բաշխելու մասին.
Տվյալ հարցի շրջանակներում բաժնետերերի հաստատմանն է ներկայացվելու Բանկի 2021 թվականի գործունեության արդյունքում ձևավորված շահույթի բաշխման հարցը։ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շահույթը կազմել է 9,813,482,000 (ինը միլիարդ ութ հարյուր տասներեք միլիոն չորս հարյուր ութսուներկու հազար) ՀՀ դրամ։ Բաժնետերերին առաջարկվել է վճարել ընդհանուր 3,300,000,000 (երեք միլիարդ երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ շահութաբաժիններ, յուրաքանչյուր 1 բաժնետոմսի դիմաց՝ 600 (վեց հարյուր) ՀՀ դրամ, իսկ հաստատման դեպքում շահութաբաժինները վճարվելու են մինչև 01 հունիսի 2022 թվականը։
Միևույն ժամանակ, հաշվի առնելով 2021 թվականին Բանկի կողմից թողարկված լրացուցիչ բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման արդյունքներով Բանկի կանոնադրական կապիտալի ավելացման փաստը և պարտավորված լինելով ապահովել Բանկի պահուստային հիմնադրամի համար օրենքով պահանջվող նվազագույն չափը՝ Բանկի խորհուրդն առաջարկել է էմիսիոն եկամտից 750,000,000 (յոթ հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամն ուղղել Բանկի պահուստային հիմնադրամի համալրմանը և այն սահմանել 8,250,000,000 (ութ միլիարդ երկու
հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ` ապահովելով օրենսդրությամբ պահանջվող նվազագույն շեմը։
Արդյունքում Ընդհանուր ժողովը կայացրեց հետևյալ որոշումները.
Տարեկան շահութաբաժինների վճարումները կատարել առավելագույնը մինչև 01/06/2022թ. ներառյալ, դրամական եղանակով, միանվագ կամ մաս-մաս փոխանցմամբ:
Շահութաբաժինների վճարումն իրականացնել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա՝ 2022 թվականի ապրիլի 11-ի, ժամը 17։00-ի դրությամբ Բանկի մասնակիցների ռեեստրում ընդգրկված բաժնետերերին՝ կանոնադրական կապիտալում ունեցած մասնակցությանը համամասնորեն:
3. Բանկի խորհրդի կազմը վերանայելու մասին.
Տվյալ հարցի շրջանակներում բաժնետերերին առաջարկվել է Բանկի խորհրդի կազմը սահմանել 10 անձ և հետևյալ թեկնածուներին ընտրել խորհրդի կազմում.
Միևնույն ժամանակ տվյալ հարցի շրջանակներում առաջարկվող որոշումներով առաջարկվել է Բանկի խորհրդի կազմում վերանշանակել խորհրդի հետևյալ անդամներին.
Առաջարկվող որոշումների ընդունման արդյունքում Բանկի խորհուրդը բաղկացած կլինի 10 անդամից, որոնցից 3-ը՝ անկախ անդամներ։
Տվյալ հարցի շրջանակներում Ընդհանուր ժողովի կողմից կայացվել են հետևյալ որոշումները.
1) Ռաֆայել Սարգսյան – Խորհրդի նախագահ
2) Բրունո Շարիե – Խորհրդի անկախ անդամ
3) Կլաուս Գրեսենբաուեր – Խորհրդի անկախ անդամ
4) Աշոտ Կարապետյան – Խորհրդի անկախ անդամ
5) Հենրիկ Քոչինյան – Խորհրդի անդամ
6) Հարություն Փախչանյան – Խորհրդի անդամ
7) Վարդան Ուռուտյան – Խորհրդի անդամ
8) Արամ Բաբայան – Խորհրդի անդամ
9) Արմեն Մկրտչյան – Խորհրդի անդամ
10) Հրաչ Սարգսյան – Խորհրդի անդամ
8. Խորհրդի նոր անդամներ Կլաուս Գրեսենբաուերին, Աշոտ Կարապետյանին, Վարդան Ուռուտյանին, Արամ Բաբայանին և Հարություն Փախչանյանին ներկայացնել գրանցման, իսկ լիազորությունները դադարեցված խորհրդի անդամներ Ցողիկ Ասոյանին և Արայիկ Աբասյանին ներկայացնել գրանցումից հանելու ՀՀ կենտրոնական բանկ։
Քվեարկության արդյունքներն ամփոփվել են 2022 թվականի մայիսի 3-ին՝ Հաշվիչ հանձնաժողովի թիվ 1 արձանագրությամբ:
Ընդհանուր ժողովի արձանագրությունը կազմվել է 2022 թվականի մայիսի 4-ին՝ քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 04.05.2022 17:50
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





