
|
|
2024 թվականի նոյեմբերի 08-ին ավարտվել է ս.թ. նոյեմբերի 01-ից մեկնարկած «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ AMACBAS10ER7 թողարկման լրացուցիչ սովորական (հասարակ), 485,000 հատ անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը։
Ընդ որում նախապատվության իրավունքի իրացման ժամանակաշրջանում՝ 01.10.2024թ.-ից մինչև 31.10.2024թ.-ը ներառյալ, նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից օգտվել են «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի՝ 16.09.2024թ. ժամը 17։00-ի դրությամբ բաժնետերերի ռեեստրում ընդգրկված թվով 4 բաժնետերեր, որոնց կողմից ձեռք բերված բաժնետոմսերի ընդհանուր քանակը կազմում է 2402 հատ։
Մնացած՝ 482,598 հատ բաժնետոմսերը տեղաբաշխման ժամանակաշրջանի ընթացքում (01.11.2024թ.-ից մինչև 08.11.2024թ.-ը ներառյալ) ձեռք է բերել ֆրանսիական «ՊՐՈՊԱՐԿՈ» ընկերությունը։
Բաժնետոմսերի տեղաբաշխման գինը և՛ գործող բաժնետերերի և՛ «ՊՐՈՊԱՐԿՈ» ընկերության համար կազմել է 14,251.5 ՀՀ դրամ։
Ներկայացնում ենք նաև բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին հաշվետվություն:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 11.11.2024 18:31
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





