
|
|
Սույնով տեղեկացնում ենք, որ ս.թ. փետրվարի 25-ին տեղի է ունեցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի նիստ, որի արդյունքում Խորհուրդն առաջարկել է 2025 ֆինանսական տարվա արդյունքներով յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարել 1,250 ՀՀ դրամ տարեկան շահութաբաժին, որը ենթակա է հաստատման բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի կողմից։ Հաստատվելու դեպքում տարեկան շահութաբաժինները կվճարվեն մինչև ս.թ. հունիսի 30-ը, բանկի այն բաժնետերերին, ովքեր գրանցված կլինեն բաժնետերերի ռեեստրում 2026թ. ապրիլի 21-ի՝ ժամը 18:00-ի դրությամբ։
Առաջարկվող շահութաբաժինը 13.6%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ և արտացոլում է շահութաբաժինների շարունակական աճի միտումը. մոտավորապես 20% միջին տարեկան աճ վերջին հինգ տարիների ընթացքում։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 09.03.2026 16:41
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





