|
Սույնով տեղեկացնում ենք, որ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենի որոշմամբ՝ 2025թ.-ի հոկտեմբերի 14-ից Ակբա բանկի 89,775,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 15,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, AMACBAS10ER7 տարբերակիչծածկագիրը և ACBA բորսայական հապավումը կրող 5,985,000 հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակից տեղափոխվել են Բորսայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակ։ Միաժամանակ՝ բաժնետոմսերի իրացվելիության անխափան գործընթացն ապահովելու նպատակով, պահպանվել է Շուկա ստեղծողի ծառայությունը։
Հարկ է նշել նաև, որ պայմանավորված բաժնետոմսերի ցուցակների փոփոխմամբ՝ Բորսայի երկրորդային (B) ցուցակում ընդգրկված բաժնետոմսերով կնքված առուվաճառքի գործարքի միջնորդավճարը, համաձայն Բորսայի «Սակագների մասին կանոնների», ևս փոփոխվել է և կազմում է բաժնետոմսերով կնքված առուվաճառքի գործարքի գումարի 0.1 %-ը, նախկին՝ 0.05%-ի փոխարեն։ Ակբա բանկի կողմից կիրառվող բրոքերային ծառայության սակագները որևէ փոփոխման չեն ենթարկվել։