|
Տեղեկացնում ենք, որ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ (այսուհետ նաև՝ Բանկ) բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը (այսուհետ նաև՝ Ընդհանուր ժողով) գումարվել է 2025 թվականի մայիսի 29-ին, ժամը 15։00-ին, «ՖՈՒԴՊԱՐԿ ԲԱՅ ԴԱՈՒՆԹԱՈՒՆ» ("FOODPARK BY DOWNTOWN") կենտրոնում (հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Իսակովի 11), սահմանափակ թվով բաժնետերերի ֆիզիկական ներկայությամբ։ Ֆիզիկապես չներկայացած բաժնետերերը հնարավորություն են ունեցել մասնակցել տարեկան ընդհանուր ժողովին տեսակապով և քվեարկել առցանց եղանակով կամ քվեաթերթիկի միջոցով։
Ընդհանուր ժողովի կողմից քննարկվել և/կամ կայացվել են հետևյալ որոշումները.
1. Բանկի 2024թ. տարեկան շահույթը բաշխելու մասին.
Որոշվել է.
- Բանկի 2024 թվականի գործունեության արդյունքում ձևավորված զուտ շահույթից Բանկի բաժնետերերին վճարել ընդհանուր 6,583,500,000 (վեց միլիարդ հինգ հարյուր ութսուներեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես տարեկան շահութաբաժին, այն է՝ յուրաքանչյուր 1 բաժնետոմսի դիմաց՝ 1,100 (հազար հարյուր) ՀՀ դրամ:
- Տարեկան շահութաբաժինների վճարումները կատարել առավելագույնը մինչև 20/06/2025թ.-ը ներառյալ, դրամական միանվագ փոխանցմամբ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա՝ 2025 թվականի մայիսի 2-ի, ժամը 18։00-ի դրությամբ Բանկի մասնակիցների ռեեստրում ընդգրկված բաժնետերերին՝ կանոնադրական կապիտալում ունեցած մասնակցությանը համամասնորեն:
2. Բանկի կառավարման մարմինների անդամների փոփոխության վերաբերյալ.
3. Կառավարման մարմինների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ
Հաստատվել է Բանկի կանոնադրության նոր խմբագրությունը, որով, ի թիվս այլնի, վերանայվել են Բանկի կառավարման մարմինների իրավասությունները։ Կանոնադրության նոր խմբագրությունը ենթակա է գրանցման ՀՀ կենտրոնական բանկում։
Հաստատվել է Խորհրդի կանոնակարգի նոր խմբագրությունը։