
|
|
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունվարի 15-ից «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ լրացուցիչ հասարակ (սովորական) (AMACBAS10ER7,ACBA) բաժնետոմսերը ցուցակվելու և ընդգրկվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակում, ինչպես նաև թույլատրվելու է դրանցով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Երկրորդային շուկայում ԱԿԲԱ ԲԱՆԿԻ բաժնետոմսերի իրացվելիության ապահովման նպատակով շուկա ստեղծողի գործառնություններն իրականացնում է «ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ:
Կից ներկայացնում ենք «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ հասարակ (սովորական), անվանական բաժնետոմսերի ցուցակելու և բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակում ընդգրկելու մասին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2025 թվականի հունվարի 10-ի թիվ ՑԲ-001-01/25 որոշումը, որը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 13.01.2025 16:09
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





