|
Տեղեկացնում ենք, որ տեղի է ունեցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ Բանկ) բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը (այսուհետ նաև՝ Ընդհանուր ժողով) առանց բաժնետերերի ֆիզիկական ներկայության՝ քվեաթերթիկներով (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) քվեարկելու միջոցով։
Ժողովին գրանցվելը և քվեարկությունը հասանելի են եղել 2024 թվականի նոյեմբերի 12-ի ժամը 09։00-ից սկսած մինչև նոյեմբերի 21-ի ժամը 18։00-ն։
Համաձայն Բանկի խորհրդի 17/10/2024թ.-ի նիստի թիվ 157-Բ4 որոշման՝ Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք են ունեցել բոլոր այն բաժնետերերը, անկախ տնօրինվող բաժնետոմսերի քանակից, ովքեր 2024 թվականի հոկտեմբերի 17-ի, Երևանի ժամանակով ժամը 17։00-ի դրությամբ ընդգրկված են եղել Բանկի բաժնետերերի ռեեստրում և ունեցել են բաժնետոմսերի անձնական հաշիվներ։ Այդպիսի բաժնետերերի քանակը կազմել է 5,513 անձ։
Համաձայն Բանկի Հաշվիչ հանձնաժողովի 22/11/2024թ.-ի թիվ 5 արձանագրության՝ ամփոփ տվյալներով 2024 թվականի նոյեմբերի 12-ից 21-ը անցկացված բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցելու համար գրանցվել և քվեարկությանը մասնակցել են ընդհանուր 4,499,779 (չորս միլիոն չորս հարյուր իննսունինը հազար յոթ հարյուր յոթանասունինը) հատ քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերը, որը կազմում է ընդհանուր քվեարկող բաժնետոմսերի 81.81%-ը (ութսունմեկ ամբողջ ութսունմեկ հարյուրերորդական տոկոսը)։
Ըստ այդմ, Բանկի բաժնետերերի 2024 թվականի նոյեմբերի 12-ից 21-ը անցկացված բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովն իրավասու էր (Քվորումն առկա էր):
Ժողովի կողմից կայացվել են հետևյալ որոշումները.
1. Հաստատել լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքներ.
Բացատրություն
Համաձայն իր կայքէջում հրապարակված թողարկվող բաժնետոմսերի վերաբերյալ ազդագրի (գրանցված է ՀՀ կենտրոնական բանկում 25/09/2024թ.)՝ Բանկը 2024թ. նոյեմբերի 1-ից մինչև 8-ն իրականացրել է լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխում՝ նախքան տեղաբաշխումն իրականացնելը հնարավորություն ընձեռելով Բանկի բաժնետերերին իրականացնելու նոր թողարկված բաժնետոմսերի նկատմամբ իրենց նախապատվության իրավունքը։ Պրոպարկո ընկերությունը բաժանորդագրվել է բոլոր այն բաժնետոմսերի ձեռք բերմանը, որոնք Բանկի բաժնետերերը ձեռք չեն բերել իրենց նախապատվության իրավունքի շրջանակներում։ Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերը: Տեղաբաշխումն ավարտելուց հետո Ժողովի հաստատմանն են ներկայացվել տեղաբաշխման արդյունքները:
Որոշում
Ընդհանուր ժողովը հաստատեց Բանկի կողմից 2024թ. նոյեմբերին իրականացրած լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները հետևյալ կերպ.
2. Կանոնադրական կապիտալի ավելացմամբ (բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքներով և չբաշխված շահույթի հաշվին) պայմանավորված հաստատել կանոնադրությունը նոր խմբագրությամբ
Բացատրություն
Կանոնադրական կապիտալի ավելացումը կատարվել է լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման և նախորդ տարիների չբաշխված շահույթի հաշվին բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման միջոցով։ Lրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում Բանկի կանոնադրական կապիտալն ավելացել է 4,850,000,000 ՀՀ դրամով, իսկ բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման արդյունքում՝ 29,925,000,000 ՀՀ դրամով։ Արդյունքում՝ Բանկի կանոնադրական կապիտալն ավելացել է 34,775,000,000 ՀՀ դրամով և կկազմի 89,775,000,000։ Լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման շարժառիթը նոր բաժնետիրոջ ներգրավումն է։
Նոր բաժնետիրոջ ներգրավումը Բանկին կտա հետևյալ առավելությունները.
- Բանկի բաժնետիրական կառուցվածքում հեղինակավոր ֆինանսական հաստատության առկայություն
- Բանկի բիզնեսի ընդլայնում և շուկայի մասնաբաժնի ավելացում
- Բանկի կորպորատիվ կառավարման զարգացում
- Միջազգային ֆինանսական շուկաների հետ համագործակցության ընդլայնում:
Բաժնետոմսերի անվանական արժեքի բարձրացման միջոցով կանոնադրական կապիտալի ավելացման շարժառիթն է կապիտալի համարժեքության նորմատիվի բարելավումը և չբաշխված շահույթի նվազեցումը։
Կանոնադրական կապիտալի ավելացման արդյունքում Բանկի բաժնետոմսերի ընդհանուր քանակը կազմում է 5,985,000 հատ սովորական բաժնետոմս, իսկ բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքի ընդհանուր գումարը՝ 89,775,000,000 ՀՀ դրամ։
Տեղաբաշխման արդյունքում Բանկի կողմից հայտարարված բաժնետոմսերի քանակը 3,000,000 հատ սովորական բաժնետոմսերից նվազել է և կազմել 2,515,000 հատ սովորական բաժնետոմս։ Ստացված քանակը կլորացնելու նպատակով՝ առաջարկվել է կանոնադրությամբ սահմանել, որ Բանկի կողմից հայտարարված բաժնետոմսերի քանակը կազմում է 2,500,000 հատ սովորական բաժնետոմս։
Որոշում
3. Հաստատել «Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության» (Պրոպարկո ընկերության), Բանկի և «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՓԲԸ-ի միջև կնքվող բաժնետիրական համաձայնագրի արդյունքում կանոնադրությունը նոր խմբագրությամբ:
Բացատրություն
Ինչպես ներկայացվել է Բանկի կողմից իր կայքէջում հրապարակված թողարկվող բաժնետոմսերի վերաբերյալ ազդագրում (գրանցված է ՀՀ կենտրոնական բանկում 25/09/2024թ.)՝ Պրոպարկո ընկերության հետ ստորագրվել են կամ կստորագրվեն պայմանագրեր, ինչպիսիք են ներդրումային պայմանագիրը և բաժնետիրական համաձայնագիրը, որոնք կկարգավորեն Պրոպարկո ընկերության կողմից կատարվող ներդրման և Բանկի կառավարման հետ կապված հարցեր։ Բաժնետիրական համաձայնագիրը, որը ստորագրվելու է Բանկի, Պրոպարկո ընկերության և «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՓԲԸ-ի միջև նախատեսում է որոշակի փոփոխություններ կատարել Բանկի կանոնադրության մեջ։
Փոփոխությունները հիմնականում առնչվում են Բանկի խորհրդի և բաժնետերերի ընդհանուր ժողովի միջև իրավասությունների վերաբաշխմանը և խորհրդին վերապահված մի շարք հարցերով որոշում կայացնելու համար անհրաժեշտ ձայների փոփոխությանը։ Մանրամասները ներկայացված են Կանոնադրության նոր խմբագրության նախագծում։
Որոշում
Հաստատել Բանկի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ պայմանավորված «Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության» (Պրոպարկո ընկերության), Բանկի և «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՓԲԸ-ի միջև կնքվող բաժնետիրական համաձայնագրի պահանջներով և ներկայացնել ՀՀ կենտրոնական բանկ գրանցման։