|
2024 թվականի նոյեմբերի 1-ին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն իրականացնում է լրացուցիչ սովորական (հասարակ), անվանական բաժնետոմսերի տեղաբաշխում փակ բաժանորդագրությամբ։
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի՝ 16.09.2024թ. ժամը 17։00-ի դրությամբ բաժնետերերի ռեեստրում ընդգրկված բաժնետերերն ունեն լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացման հնարավորություն սույն թվականի հոկտեմբերի 1-ի ժամը 10։00-ից մինչև հոկտեմբերի 31-ի ժամը 16։30-ը ներառյալ։
Բաժնետոմսի ճշգրտված գինը կհրապարակվի Բանկի կայքէջի «Բաժնետերեր և սեփականատերեր» հատվածում ոչ ուշ, քան տեղաբաշխման մեկնարկի օրվան նախորդող երրորդ օրվա՝ սույն թվականի հոկտեմբերի 29-ի ժամը 21։00-ն ներառյալ։
«ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ի բաժնետերերը ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0002 Երևան, Արամի 82-84), իսկ էլեկտրոնային տարբերակը` acba.am կամ invest.acba.am կայքերից։
«ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերի ազդագիր:
Թողարկված բաժնետոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձ բաժնետերերի համար
Թողարկված բաժնետոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձ բաժնետերերի համար
Հայտի՝ Ձեր կողմից ուղարկված ավարտական տարբերակ է համարվում Բանկում՝ Ձեր կողմից տրամադրած էլեկտրոնային հասցեից ուղարկված դիմում հայտը՝ invest@acba.am էլ հասցեին։