Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Բանկի բաժնետոմսերի վերաբերյալ
2023-05-04
Էական փաստեր և տեղեկություններ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման վերաբերյալ
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի 2023 թվականի տարեկան ընդհանուր ժողովը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 25-ին սահմանափակ թվով բաժնետերերի ֆիզիկական ներկայությամբ՝ «ՖՈՒԴՊԱՐԿ ԲԱՅ ԴԱՈՒՆԹԱՈՒՆ» ("FOODPARK BY DOWNTOWN") վայրում, ժամը 15:00-ին։
2022-07-11
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 28-ին ՀՀ ԿԲ նախագահի N 1/307Ա որոշման համաձայն ՀՀ ԿԲ կողմից գրանցումից հանվել են Բանկի Խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ցողիկ Ասոյանը և Արայիկ Աբասյանը: Նույն որոշմամբ ՀՀ ԿԲ կողմից գրանցվել են Բանկի Խորհրդի նոր անդամներ Հարություն Փախչանյանը, Վարդան Ուռուտյանը, Աշոտ Կարապետյանը, Կլաուս Գրեսենբաուերը և Արամ Բաբայանը:
2022-05-04
Էական փաստեր և տեղեկություններ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ համաձայն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ (այսուհետ նաև՝ Բանկ) խորհրդի 2022 թվականի փետրվարի 28-ի նիստի թիվ 133-3.6 որոշման՝ Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը (այսուհետ նաև՝ Ընդհանուր ժողով) գումարվել է 2022 թվականի ապրիլի 28-ին, ժամը 15։00-ին, «ՖՈՒԴՊԱՐԿ ԲԱՅ ԴԱՈՒՆԹԱՈՒՆ» ("FOODPARK BY DOWNTOWN") կենտրոնում (հասցե՝ ՀՀ, 0002, ք.Երևան, Իսակովի 11), սահմանափակ թվով բաժնետերերի ֆիզիկական ներկայությամբ (Covid-19 համավարակի դեմ պայքարի նկատառումներից ելնելով)։
2022-04-08
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ Ակբա բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը գումարվելու է 2022 թվականի ապրիլի 28-ին։ Ընդհանուր ժողովին մասնակցելու և տարեկան շահութաբաժիններ ստանալու իրավունք կունենան Բանկի բոլոր այն բաժնետերերը, անկախ տնօրինվող բաժնետոմսերի քանակից, ովքեր 2022 թվականի ապրիլի 11-ի ժամը 17։00-ի դրությամբ ընդգրկված կլինեն Բանկի բաժնետերերի ռեեստրում։
2022-02-01
Էական փաստեր և տեղեկություններ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունվարի 27-ին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի նիստի թիվ 132-1 որոշման համաձայն դադարեցվել են Բանկի Խորհրդի նախագահ Մարատ Հարությունյանի լիազորությունները Խորհրդի կազմում։
Խորհրդի նույն նիստի 132-2 որոշմամբ Բանկի Խորհրդի նոր նախագահ է նշանակվել Ռաֆայել Երվանդի Սարգսյանը:
2022-01-31
Հայտարարություն Ակբա բանկի անվանական բաժնետոմսերի ցուցակման վերաբերյալ.
Հայտարարություն ԱԿԲԱ ԲԱՆԿԻ AMACBAS10ER7 թողարկման հասարակ (սովորական), անվանական բաժնետոմսերի ցուցակման վերաբերյալ:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 21.02.2024 13:30
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am