|
Հարգելի Հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ համաձայն Visa և Mastercard ընկերությունների կողմից ստացված պաշտոնական տեղեկատվության՝ նախատեսվում է ս․թ․մարտի 9-ին ժամը 24։00-ից դադարեցնել Visa և Mastercard տեսակի քարտերով գործարքների սպասարկումը Ռուսաստանի Դաշնության տարածքում։
Սա նշանակում է, որ Ակբա բանկի կողմից թողարկված Visa և Mastercard տեսակի քարտերով ս․թ․ մարտի 9-ին ժամը 24։00-ից սկսած այլևս հնարավոր չի լինի կատարել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ գործարքներ (ներառյալ՝ առցանց հարթակներում) ՌԴ տարածքում, ինչպես նաև ՌԴ կողմից թողարկված Visa և Mastercard տեսակի քարտերով այլևս հնարավոր չի լինի գործարքներ կատարել ՌԴ տարածքից դուրս։
Հիշեցնում ենք, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ տարածքում կարող եք օգտագործել Բանկի կողմից թողարկված ArCa MIR տեսակի քարտերը։
Բանկի գործընկեր առևտրի և սպասարկման կետերին տեղեկացնում ենք, որ ս․թ․ մարտի 9-ին ժամը 24։00-ից սկսած Հայաստանում Ռուսաստանի դաշնության բանկերի կողմից թողարկված քարտերը չեն սպասարկվի։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Այս փաստը հատկապես կարևոր է այն առևտրի/սպասարկման կետերի համար, որտեղ գործարքներն իրականացվում են երկու փուլային վճարման եղանակով՝ «Սառեցում» և «Հաստատում»։ Նշված դեպքերում հարկավոր է այսօր՝ մինչև օրվա ավարտը, իրականացնել նախկինում սառեցված գործարքների հաստատումը կամ չեղարկումը։ Նշված ժամկետում սառեցված գործարքների հաստատումները կամ չեղարկումները չիրականացնելու դեպքում գործարքների հաստատումները կամ չեղարկումները մերժվելու են վճարային համակարգի կողմից, և գործարքների գումարները այլևս հնարավոր չի լինի ստանալ կամ ետ փոխանցել։ Ռուսաստանի դաշնության Բանկերի կողմից թողարկված MIR և UnionPay վճարային համակարգի քարտերով վճարումները կարող եք շարունակել ընդունել։ Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Բանկի շուրջօրյա սպասարկման հեռախոսային կենտրոն՝ +374 10 31 88 88 հեռախոսահամարով։