|
Թարմացում
Ըստ 16.04.2024թ. տարածած հայտարարության Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի 6-րդ մասը 2023թ․-ի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի օրվանից 81 օրով՝ մինչև սույն թվականի հուլիսի 22-ը։
Հարգելի հաճախորդ,
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի` Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականներին փուլային եղանակով (մասնավորապես՝ 2025 թվականից հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները) ներդրվում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը:
Հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները (այն է՝ 156-րդ հոդվածով սահմանված պահանջները), տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)՝
2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։
Եկամտային հարկի տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
Նույնականացման քարտ չունենալու դեպքում կարող եք այն ձեռք բերել՝ դիմելով ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ կամ անցնելով առցանց հերթագրում։
Ի գիտություն՝ եկամտային հարկի տարեկան հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում՝ ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։ Սոցիալական ծախս է համարվում ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումը և ՀՀ-ում իրականացվող կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները։
Եկամտային հարկի տարեկան հայտարարագիր ներկայացնելու քայլերի հաջորդականության և լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ՝ կամ զանգահարել ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտե՝ 08000-1008 և + 374 60 844 444 հեռախոսահամարներով: Ինչպես նաև հայտարարագրի լրացման մանրամասներին կարող եք ծանոթանալ ՊԵԿ-ի կողմից հրապարակված տեսանյութում։
Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ տեղեկատվական տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղմամբ։
Աղբյուրը՝ www.src.am
Ցանկանում ենք հիշեցնել, որ Ակբա բանկը տվյալ գործընթացում մասնակցություն չունի։
Այս ծանուցումը կրում է տեղեկատվական բնույթ՝ նպատակ ունենալով եկամուտների հայտարարագրման ընթացակարգը հասանելի դարձնել բանկի բաժնետերերին։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նաև բանկ՝ 010318877 հեռախոսահամարով։