Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Եղեք պաշտպանված զեղծարարներից
2021-10-12

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց նկատվում է հեռախոսազանգերի միջոցով բանկային զեղծարարությունների կտրուկ աճ:

Ակբա բանկն անվտանգության ժամանակակից միջոցներով պաշտպանում է հաճախորդների վերաբերյալ անձնական և գաղտնի ցանկացած տեղեկություն և 24/7 ռեժիմով իրականացնում է մոնիթորինգ՝ նմանատիպ զեղծարարություններից իր հաճախորդներին հնարավորինս զերծ պահելու նպատակով:


Այնուամենայնիվ, պետք է գիտակցել, որ ամենից հաճախ նման զեղծարարությունները կարող են առաջանալ բացառապես հաճախորդի անմիջական մասնակցությամբ, քանի որ, հնարավոր է, հաճախորդն առանց գիտակցելու զեղծարարին տրամադրի անձնական որոշակի տվյալներ, որը կնպաստի զեղծարարության հաջող իրականացմանը։


Բանկային զեղծարարություններից զերծ մնալու համար Ակբա բանկը հաճախորդներին խորհուրդ է տալիս, «բանկի աշխատակիցների» կամ բանկի անունից կասկածելի զանգեր և հաղորդագրություններ ստանալիս քարտի մնացորդի կամ քարտի արգելափակման, ինչպես նաև գործարքի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների վերաբերյալ ոչ մի դեպքում չզանգահարել հաղորդագրություններում նշված հեռախոսահամարներին, չտրամադրել անձնական և բանկային քարտերի տվյալներ:


Հարկավոր է հիշել, որ Բանկի աշխատակիցները երբևէ չեն ճշտում բանկային քարտի համարներ, քառանիշ PIN կոդ, քարտի հակառակ կողմում նշված ստուգիչ (CVV) կոդ, կատարված «կեղծ գործարքները» չեղարկելու համար չեն պահանջում SMS հաղորդագրություններով ստացված մեկանգամյա կոդեր, ինչպես նաև չեն առաջարկում գումարներ փոխանցել որևէ հաշվի:

Նման կասկածելի հեռախոսազանգերի ստացման դեպքում բանկը կոչ է անում լինել զգոն և ոչ մի դեպքում չտրամադրել բանկային քարտի տվյալները (քարտի գործողության ժամկետ, քարտի հակառակ կողմում նշված կոդ, հաստատող SMS հաղորդագրություններ, ինչպես նաև անձնական տվյալներ՝ անձնագրային սերիա, համար, գրանցման հասցե, էլ. փոստի հասցե, գաղտնաբառեր):


Հարկավոր է զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթ կամ կասկածելի անձանց կողմից տարատեսակ «շահագրգիռ» ծառայությունների դիմաց պահանջվող անձնական տվյալների անզգուշությամբ տրամադրումից, ինչպես նաև անհայտ կամ կասկածելի ծագում ունեցող կայքերում չլրացնել բանկի քարտերի տվյալները։


Նման դեպքերում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել Ձեր բանկային քարտի հակառակ կողմում նշված հեռախոսահամարին կամ բանկի շուրջօրյա հեռախոսային կենտրոն՝ 010 3188 88 հեռախոսահամարով:


Ակբա բանկի համար առաջնային է յուրաքանչյուր հաճախորդի ֆինանսական անվտանգությունը:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 12.10.2021 14:17
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am