Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի 2025 թվականի տարեկան ընդհանուր ժողով
2025-05-06
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի 2025 թվականի տարեկան ընդհանուր ժողովը տեղի կունենա 2025 թվականի մայիսի 29-ին ժամը 15:00-ին սահմանափակ թվով բաժնետերերի ֆիզիկական ներկայությամբ՝ «ՖՈՒԴՊԱՐԿ ԲԱՅ ԴԱՈՒՆԹԱՈՒՆ» ("FOODPARK BY DOWNTOWN") կենտրոնում։ Ֆիզիկապես չներկայացած բաժնետերերը հնարավորություն կունենան մասնակցել տարեկան ընդհանուր ժողովին և քվեարկել հատուկ նախատեսված կապի միջոցներով՝ իրական ժամանակի ռեժիմում:

Ընդհանուր ժողովին մասնակցելու և տարեկան շահութաբաժիններ ստանալու իրավունք կունենան Ակբա բանկի բոլոր այն բաժնետերերը, անկախ տնօրինվող բաժնետոմսերի քանակից, ովքեր 2025 թվականի մայիսի 2-ի ժամը 18։00-ի դրությամբ ընդգրկված են եղել բանկի բաժնետերերի ռեեստրում։ Շահութաբաժինների չափի և վճարման մասին վերջնական որոշումը կընդունվի ընդհանուր ժողովի կողմից։


Ընդհանուր ժողովի գումարման մասին ծանուցումը և անհրաժեշտ տեղեկատվությունը Ակբա բանկի բոլոր բաժնետերերին կուղարկվի մայիսի 7-ին՝ էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ էլեկտրոնային փոստի բացակայության դեպքում՝ թղթային եղանակով։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 07.05.2025 10:38