«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ կողմից լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները հաստատելու նպատակով Բանկի խորհրդի որոշմամբ հրավիրվում է բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով։ Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը տեղի է ունենալու առանց բաժնետերերի ֆիզիկական ներկայության՝ քվեաթերթիկներով (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) քվեարկելու միջոցով։ Ժողովին գրանցվելը և քվեարկությունը հասանելի են լինելու 2024 թվականի նոյեմբերի 12-ի ժամը 09։00-ից սկսած մինչև նոյեմբերի 20-ի ժամը 18։00-ն։ Արտահերթ ընդհանուր ժողովի վերաբերյալ ծանուցումն ու նյութերն ուղարկվել են բաժնետերերի էլեկտրոնային փոստի հասցեներին, ինչպես նաև տեղադրված են սույն կայքէջի «Կորպորատիվ կառավարում» էջում։
Բանկի կողմից «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ կողմից լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները հաստատելու և մի շարք այլ որոշումներ ընդունելու նպատակով առաջիկայում հրավիրվող բաժնետերերի արտահերթ ժողովին գրանցվելու և քվեարկելու վերջնաժամկետը 2024 թվականի նոյեմբերի 20-ի ժամը 18։00-ի փոխարեն սահմանվում է 2024 թվականի նոյեմբերի 21-ի ժամը 18։00-ը։