|
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի 2024 թվականի տարեկան ընդհանուր ժողովը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 14-ին սահմանափակ թվով բաժնետերերի ֆիզիկական ներկայությամբ՝ «ՖՈՒԴՊԱՐԿ ԲԱՅ ԴԱՈՒՆԹԱՈՒՆ» ("FOODPARK BY DOWNTOWN") վայրում, ժամը 15:00-ին։ Ֆիզիկապես չներկայացած բաժնետերերը հնարավորություն կունենան մասնակցել տարեկան ընդհանուր ժողովին և քվեարկել հատուկ նախատեսված կապի միջոցներով՝ իրական ժամանակի ռեժիմում:
Ընդհանուր ժողովին մասնակցելու և տարեկան շահութաբաժիններ ստանալու իրավունք կունենան ԱԿԲԱ Բանկի բոլոր այն բաժնետերերը, անկախ տնօրինվող բաժնետոմսերի քանակից, ովքեր 2024 թվականի ապրիլի 29-ի ժամը 15։30-ի դրությամբ ընդգրկված կլինեն Բանկի բաժնետերերի ռեեստրում։ Շահութաբաժինների չափի և վճարման մասին վերջնական որոշումը կընդունվի ընդհանուր ժողովի կողմից։
Ընդհանուր ժողովի գումարման մասին ծանուցումը և անհրաժեշտ տեղեկատվությունը ԱԿԲԱ Բանկի բոլոր բաժնետերերին կուղարկվի ապրիլի 29-ին՝ էլեկտրոնային փոստի միջոցով։