
|
|
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության Խորհուրդն առաջարկում է 2024 ֆինանսականտարվա արդյունքներով յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարել 1,100 ՀՀ դրամ տարեկան շահութաբաժին, որը ենթակա է բաժնետերերի կողմից հաստատման։
2025թ. մայիսի 29-ին կայանալիք բաժնետերերի տարեկան Ընդհանուր Ժողովում հաստատվելու պարագայում՝ տարեկան շահութաբաժինները իրավասու բաժնետերերին կվճարվեն մինչև 2025թ. հունիսի 20-ը։ Իրավասու կհամարվեն այն բաժնետերերը, ովքեր գրանցված կլինեն Ակբա բանկի բաժնետերերի ռեեստրում 2025թ. մայիսի2-ի, ժամը 18:00-ի (Երևանի ժամանակով) դրությամբ:
Առաջարկվող շահութաբաժինը 10%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ, իսկ շահութաբաժինների վճարման ընդհանուր հարաբերակցությունը կազմում է 23.2%։
Գործող օրենսդրության համաձայն տարեկան շահութաբաժինները չեն հարկվում, քանի որ Ակբայի բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։
Ակբայի բաժնետոմսերը կարող եք ձեռք բերել acba digital հավելվածի միջոցով։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝ Նարեկ Անտոնյանին, Ներդրողների հետ հարաբերությունների ղեկավար (ir@acba.am):
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 26.02.2025 11:18
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





