
|
|
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության Խորհուրդն առաջարկում է 2025 ֆինանսական տարվա արդյունքներով յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարել 1,250 (հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ տարեկան շահութաբաժին, որը ենթակա է հաստատման բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի կողմից։
Ընդհանուր ժողովի կողմից հաստատվելու դեպքում տարեկան շահութաբաժինները կվճարվեն ամենաուշը մինչև հունիսի 30-ը ներառյալ, բանկի այն բաժնետերերին, ովքեր գրանցված կլինեն բաժնետերերի ռեեստրում 2026թ. ապրիլի 21-ի՝ ժամը 18:00-ի դրությամբ։
Առաջարկվող շահութաբաժինը 13.6%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ, իսկ շահութաբաժինների վճարման ընդհանուր գործակիցը զուտ շահույթի համեմատ կազմում է ավելի քան 20%։ Ակբա բանկի կողմից 2021–2025 թվականներին վճարված շահութաբաժինների միջին տարեկան աճի տեմպը կազմում է ավելի քան 20%։
Գործող օրենսդրության համաձայն տարեկան շահութաբաժինները չեն հարկվում, քանի որ Ակբայի բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։
Շահութաբաժինների և բաժնետոմսերի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ «Հաճախ տրվող հարցեր» փաստաթղթին կամ կապ հաստատել Ներդրողների հետ հարաբերությունների թիմի հետ՝ ir@acba.am էլ. փոստի հասցեով։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 02.03.2026 17:12
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





