
|
|
ԱԿԲԱ ԲԱՆԿԻ ԽՈՒՄԲԸ («Ակբա Բանկ» ԲԲԸ և «Ակբա Լիզինգ» ՎԿ ՓԲԸ) (այսուհետ՝ Բանկի Խումբ)հայտարարում է անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ (այսուհետ նաև՝ Մրցույթ)՝ Բանկի Խմբի 2026-2028 թթ. անկախ աուդիտն իրականացնելու նպատակով:
Անկախ աուդիտն ընդգրկում է Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան պատրաստված «Ակբա Բանկ» ԲԲԸ-ի և «Ակբա Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների և դրանց կից ծանոթագրությունների աուդիտը: Ֆինանսական հաշվետվությունները մասնավորապես ընդգրկում են.
1) ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը,
2) համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը,
3) սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը,
4) դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը,
5) ծանոթագրությունները:
Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ չափանիշներին`
1) հանդիսանում է «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված կառույցի (այսուհետ՝ Մասնագիտացված կառույց) անդամ,
2) ունի բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում՝ այս չափանիշը չի տարածվում ըստ միջազգային խմբի տարեկան համախառն հասույթի մակարդակի առաջին 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների վրա,
3) Աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, առնվազն 5 ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ, Մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում և միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորման վկայական (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ),
4) Աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է լինեն Մասնագիտացված կառույցի անդամ, ունենան աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև Մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում կամ միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորում (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ),
5) Անկախ աուդիտորական կազմակերպությունը կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու Բանկի խմբի ընկերությունների, աուդիտորական կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը:
Սույն հայտարարությունը հանդիսանում է օֆերտա անելու հրավեր, իսկ հավակնորդների կողմից ներկայացված հայտերը հանդիսանում են օֆերտա Բանկի Խմբին։
Մասնակից աուդիտորական կազմակերպությունների կողմից ներկայացվող հայտերում պետք է նշվեն հետևյալ նվազագույն տեղեկությունները.
1) Մասնակցի տվյալները` անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը,
2) լիցենզիայի ռեկվիզիտները,
3) տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ,
4) աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ,
5) Պատասխանատու աուդիտորի աշխատանքային փորձի մասին տեղեկություն,
6) Մասնակցի Էլեկտրոնային ծանուցման հասցեն, հեռախոսահամարը, ընկերության կողմից ընտրված կոնտակտային անձի տվյալներ:
Մասնակից աուդիտորական կազմակերպությունների կողմից ներկայացվող հայտերին կից պետք է ներկայացվեն.
1) աուդիտորական կազմակերպության լիցենզիայի պատճենը,
2) պատասխանատու աուդիտորի միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փաստը հավաստող փաստաթղթի (վկայականի) պատճենը,
3) Աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փաստը հավաստող փաստաթղթերի (վկայականների) պատճենները կամ Մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորումը հաստատող փաստաթղթերի (վկայականների) պատճենները,
4) աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի նախագիծը,
5) աուդիտորական ծառայությունների համար գնառաջարկը,
6) Խմբի կողմից պահանջվող այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
Մրցույթի հայտերը ներկայացվում են «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ առձեռն կամ փոստային ծառայության միջոցով` պատվիրված նամակով հետևյալ հասցեով։
Մրցույթի հայտերն ընդունվում են «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ, ՀՀ, ք.Երևան, Արամի 82-84, հասցեում, սկսած 2026թ. փետրվարի 01-ից մինչև 2026թ. մարտի 15-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09.00-17.30:
Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով (կնիքի բացակայության դեպքում՝ միայն ստորագրված)։
Սույն հայտարարության և ԱԿԲԱ Բանկի խմբի անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգի պահանջներին չհամապատասխանող Մրցույթի հայտերը, ինչպես նաև Մրցույթի հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված Մրցույթի հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում ներկայացնողին:
Մրցույթի մասնակիցները, մինչև Մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է՝ ծրարի վրա ավելացնելով «Փոփոխում» բառը։
Մրցույթին մասնակցելու համար նախավճարի մուծում չի նախատեսվում։
Մրցույթի հայտերը բացվում են Խորհրդին կից հանձնաժողով(ներ)ի նիստի ժամանակ։ Անկախ աուդիտային կազմակերպությունն ընտրվելու է Խմբի ընկերություննների ընդհանուր ժողովների կողմից` սահմանված չափանիշներին համաձայն։
Ընդհանուր ժողովի կողմից Անկախ աուդիտորական կազմակերպությանը հաստատելուց հետո թեկնածուն corporatesecretary@acba.am էլեկտրոնային փոստով տեղեկանում է դրա մասին, իսկ Մրցույթի մյուս մասնակիցներին՝ Մրցույթում հաղթող չճանաչվելու մասին:
Ընդհանուր ժողովի կողմից Անկախ աուդիտորական կազմակերպության հաստատումից հետո ողջամիտ ժամկետներում վերջինիս հետ կնքվում է աուդիտորական ծառայությունների մատուցման մասին պայմանագիր մինչև 2026 թվականի հոկտեմբերի 01-ը:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից պայմանագիր կնքելուց հրաժարվելու դեպքում հավակնորդը պարտավոր է հատուցել Բանկի խմբի իրական վնասները:
Բանկի Խումբը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Արամի 82-84
Հեռ. (010) 318888 (ներքին համար՝ 6032)
Կորպորատիվ քարտուղարության և կառավարման աջակցման բաժին
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 30.01.2026 14:50
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





