|
Հարգելի American Express Քարտատեր,
Տեղեկացնում ենք, որ համաձայն American Express ընկերության կողմից ստացված պաշտոնական տեղեկատվության՝ American Express տեսակի քարտերով գործարքների սպասարկումը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքներում դադարեցվել է։
Սա նշանակում է, որ Ակբա բանկի կողմից թողարկված American Express տեսակի քարտերով այլևս հնարավոր չի լինի կատարել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ գործարքներ ՌԴ և Բելառուսի Հանրապետության տարածքներում, ինչպես նաև ՌԴ և Բելառուսի Հանրապետության կողմից թողարկված American Express տեսակի քարտերով այլևս հնարավոր չի լինի գործարքներ կատարել համապատասխանաբար ՌԴ և Բելառուսի Հանրապետության տարածքներից դուրս։
Հիշեցնում ենք, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ տարածքում կարող եք օգտագործել Բանկի կողմից թողարկված ArCa MIR տեսակի քարտերը։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Բանկի շուրջօրյա սպասարկման հեռախոսային կենտրոն՝ +374 10 31 99 99 հեռախոսահամարին։