
|
|
Միջազգային Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից սույն թվականի օգոստոսի 18-ին 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով թողարկված, չապահովված, ոչ ստորադաս AMACBAB21ER0 թողարկման պարտատոմսերին շնորհել է երկարաժամկետ «B+» և ակտիվների վերադարձելիության «RR4» վարկանիշ։
Թողարկված պարտատոմսերի վարկանիշը հավասարեցված է սույն թվականի մայիսին Բանկին շնորհված «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR) վարկանիշին։
Վարկանիշը սահմանելիս վարկանշային գործակալությունը հաշվի է առել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի բացարձակ առաջատար դիրքը գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ենթակառուցվածքային հագեցվածությունը, այդ թվում՝ մասնաճյուղերի առկայությունը հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև իրացվելիության և կապիտալիզացիայի բարձր մակարդակը:
Fitch Ratings գործակալության կողմից ստացված վարկանիշային գնահատականը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար:
Բանկի կողմից թողարկված պարտատոմսերը ունեն 5,5% տարեկան եկամտաբերություն և շրջանառության մեջ են լինելու մինչև 2020 թվականը։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 08.12.2017 11:11
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





