|
Տեղեկացնում ենք, որ 26.05.2025թ.-ից «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անվանական արժեկտրոնային դրամային (AMACBAB2JER8, ACBABJ և AMACBAB2KER6, ACBABK) պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել է դրանցով հասցեական և ռեպո գործարքների կնքումը:
Երկրորդային շուկայում Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով շուկա ստեղծողի գործառնություններն իրականացնում է «ԱյԴի ԲԱՆԿ»ՓԲԸ:
Կից ներկայացնում ենք «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակելու և պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում ընդգրկելու մասին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2025 թվականի մայիսի 21-ի թիվ ՑՊ-014-05/25 և ՑՊ-015-05/25 որոշումները, որոնք ուժի մեջ են մտնում ստորագրման պահից: