|
Տեղեկացնում ենք, որ 06.09.2024թ.-ից «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անվանական արժեկտրոնային դրամային (AMACBAB2EER9, ACBABE) և անվանական արժեկտրոնային դոլարային (AMACBAB2FER6, ACBABF) պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել է դրանցով հասցեական և ռեպո գործարքների կնքումը:
Երկրորդային շուկայում Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով շուկա ստեղծողի գործառնությունները իրականացնում է «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»ՓԲԸ:
Կից ներկայացնում ենք «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակելու և պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում ընդգրկելու մասին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2024 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ ՑՊ-049-09/24 և ՑՊ-050-09/24 որոշումները, որոնք ուժի մեջ են մտնում սույն թվականի սեպտեմբերի 11-ին: