
|
|
Տեղեկացնում ենք, որ 28.11.2023թ.-ից «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անվանական, արժեկտրոնային դրամային (AMACBAB2CER3, ACBABC) և դոլարային (AMACBAB2DER1, ACBABD) պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել է դրանցով հասցեական և ռեպո գործարքների կնքումը:
Երկրորդային շուկայում Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով շուկա ստեղծողի գործառնությունները ս.թ. դեկտեմբերի 04-ից իրականացնելու է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ։
Կից ներկայացնում ենք «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակելու և պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում ընդգրկելու մասին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2023 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՑՊ-044-11/23 և ՑՊ-045-11/23 որոշումները, որոնք ուժի մեջ են մտնում սույն թվականի դեկտեմբերի 01-ին:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 01.12.2023 09:50
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





