
|
|
Սույնով տեղեկացնում ենք, որ 2022թ. դեկտեմբերի 1-ից մինչև ս.թ հունվարի 31-ը ներառյալ հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխվող Բանկի անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային` AMACBAB29ER3 թողարկման, դոլարային և AMACBAB28ER5 թողարկման դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման ժամկետը երակարաձգվել է մինչև ս.թ. փետրվարի 28-ը ներառյալ:
Վերոնշյալ որոշումը կայացվել է համաձայն Բանկի գլխավոր գործադիր տնօրենի հրամանի՝ հիմք ընդունելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ (այսուհետ` Բանկ) 2022թ. հոկտեմբերի 14-ի ՀՀ ԿԲ կողմից գրանցված Պարտատոմսերի Ծրագրային Ազդագրի 3.4.1.2 կետում նշված դրույթն առ այն, որ մինչև պարտատոմսերի յուրաքանչյուր տրանշի առաջնային տեղաբաշխման ավարտը չտեղաբաշխված պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման ժամկետը կարող է երկարաձգվել Բանկի գլխավոր գործադիր տնօրենի որոշմամբ մինչև 20 օրացուցային օրով՝ Ազդագրում սահմանված պայմաններով:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 01.02.2023 17:23
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





