Շուրջորյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Էական փաստեր և տեղեկություններ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման վերաբերյալ
2021-12-09

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 7-ին գումարվել է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը: Արտահերթ ընդհանուր ժողովը գումարվել է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի CDA online հավելվածով էլեկտրոնային քվեարկության միջոցով։


Ժողովի կողմից կայացվել են հետևյալ որոշումները.


1.
Բանկում ստեղծել հաշվիչ հանձնաժողով։

Բանկում հաշվիչ հանձնաժողով ստեղծելու պահանջը պայմանավորված է օրենսդրական կարգավորումներով։

Մասնավորապես, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի համաձայն՝ 50-ից ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունում ստեղծվում է հաշվիչ հանձնաժողով, որի քանակական կազմը և անդամները, ինչպես նաև լիազորությունների ժամկետը սահմանվում են ժողովի որոշմամբ` խորհրդի ներկայացմամբ:

Ներկայացվեց, որ առաջարկվում է Բանկում ստեղծել հաշվիչ հանձնաժողով՝ բաղկացած 3 անդամից և հանձնաժողովի կազմում նշանակել հետևյալ անձանց.

  • Նարեկ Արայիկի Անտոնյան - Բանկի Կորպորատիվ իրավական բաժնի պետ, Բանկի Կորպորատիվ քարտուղար
  • Տաթևիկ Իգիթյան - Բանկի Կորպորատիվ իրավական բաժնի իրավաբան
  • Սիրանուշ Հարությունյան - Բանկի Ակտիվների և պասիվների կառավարման բաժնի Դիլինգի բեք օֆիսի թիմ լիդեր

2. Հաստատել Բանկի կողմից լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները։

Բանկը ս.թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հաջողությամբ իրականացրեց լրացուցիչ թողարկված 500,000 հատ բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումը։ Տեղաբաշխման արդյունքում Բանկի կանոնադրական կապիտալը կավելանա 5 միլիարդ ՀՀ դրամով։


3. Հաստատել Բանկի կանոնադրության մեջ առաջարկվող փոփոխությունները,
հաստատել կանոնադրության նոր խմբագրությունը և ներկայացնել ՀՀ կենտրոնական բանկ գրանցման։

Համաձայն կանոնադրության նոր խմբագրության՝ Բանկի կանոնադրական կապիտալը 50 (հիսուն) միլիարդ ՀՀ դրամի փոխարեն կկազմի 55 (հիսունհինգ) միլիարդ ՀՀ դրամ):


4. Կատարել փոփոխություն Բանկի խորհրդի կազմում:

Բանկի նշանակալից մասնակից «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՓԲԸ Խորհրդի կողմից 19/11/2021թ.-ին որոշում է կայացվել վաղաժամկետ դադարեցնել Մարատ Մելիքսեթի Հարությունյանի լիազորությունները Բանկի խորհրդի կազմում և վերջինիս փոխարեն առանց ընտրության Բանկի խորհրդի անդամ նշանակել Ռաֆայել Երվանդի Սարգսյանին։

Նշված փոփոխությունը պայմանավորված է Բանկի կողմից իր կորպորատիվ կառավարման համակարգն ուժեղացնելու, և հատկապես, պրոֆեսիոնալ Խորհուրդ ձևավորելու հանձնառությամբ։

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 213 հոդվածի 2-րդ կետի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Խորհրդի կազմում նշված փոփոխությունն իրականացվում է առանց Բանկի ընդհանուր ժողովի կողմից ընտրության։


Քվեարկության արդյունքներն ամփոփվել են 08 դեկտեմբերի 2021թ., ժամը 15։00-ին:


Ընդհանուր ժողովի արձանագրությունը կազմվել է 08 դեկտեմբերի 2021թ., քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 09.12.2021 17:27
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am