
|
|
Տեղեկացնում ենք, որ 2021թ. հուլիսի 12-ին «ԱԿԲԱ-ԲԱՆԿ» ԲԲԸ-ն ամբողջությամբ մարել է 2018թ.-ի հուլիսի 12-ին թողարկված AMACBAB23ER6 թողարկման կորպորատիվ դոլարային պարտատոմսերը: Ինչպես նաև վերոնշյալ պարտատոմսերի գծով կատարվել է վերջին՝ վեցերորդ արժեկտրոնի վճարում՝ անվանական արժեքի 2.625% չափով:
Հարկ է նշել նաև, որ շրջանառության ժամկետը լրանալու և մարվելու հիմքով, վերոնշյալ պարտատոմսերն ապացուցակվել են նաև Հայաստանի ֆոնդային բորսայի Abond ցուցակից:
Ընդհանուր մարված պարտատոմսերի անվանական արժեքը կազմել է 2,754,700 ԱՄՆ դոլար:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 13.07.2021 17:58
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





