|
Տեղեկացնում ենք, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) ՀՀ, ք. Երևան, Ծարավ Աղբյուրի փողոց 55/15 շենք, 4 շինություն հասցեում գտնվող «Նոր Ավան» մասնաճյուղը 2020թ-ի հուլիսի 1-ից դադարեցրել է իր գործունեությունը: Բանկի «Նոր Ավան» մասնաճյուղի բոլոր գործառույթները կիրականացվեն «Զեյթուն» մասնաճյուղի (հասցե` ք. Երևան, Դ. Անհաղթի փողոց 13/5) կողմից:
Հարկ ենք համարում նշել, որ մասնաճյուղն ի սկզբանե բացվել էր նոր տեխնոլոգիաների ներդրման, հաճախորդների փորձի ուսումնասիրության և այդ փորձը մյուս մասնաճյուղերում կիրառելու նպատակով, որն արդեն իրականացվել է։ Նաև նշենք, որ Բանկը նախատեսում է Ավան համայնքում բացել նոր ունիվերսալ բանկային ծառայություններ մատուցող մասնաճյուղ: