|
Սույնով տեղեկացնում ենք, որ ս.թ. հուլիս 12-ից մինչև ս.թ հոկտեմբերի 12-ը ներառյալ հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխվող Բանկի անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային AMACBAB23ER6 թողարկման՝ 2 854 300 (երկու միլիոն ութ հարյուր հիսունչորս հազար երեք հարյուր) ԱՄՆ դոլար չտեղաբաշխված ծավալով և AMACBAB24ER4 թողարկման 19 100 000 (տասնինը միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ չտեղաբաշխված ծավալով պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման ժամկետը երակարաձգվել է մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը ներառյալ:
Վերոնշյալ որոշումը կայացվել է համաձայն Բանկի գլխավոր գործադիր տնօրենի հրամանի՝ հիմք ընդունելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ) 2018թ. հունիսի 30-ին ՀՀ ԿԲ կողմից գրանցված Պարտատոմսերի Ծրագրային Ազդագրի 3.4.1.2 կետում նշված դրույթն առ այն, որ մինչև պարտատոմսերի յուրաքանչյուր տրանշի առաջնային տեղաբաշխման ավարտը չտեղաբաշխված պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման ժամկետը կարող է երկարաձգվել Բանկի գլխավոր գործադիր տնօրենի որոշմամբ մինչև 20 օրացուցային օրով՝ Ազդագրում սահմանված պայմաններով: