
|
|
Սույնով տեղեկացնում ենք, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Սեդրակ Ջավադյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է ս.թ. ապրիլի 10-ին:
Միևնույն ժամանակ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Զարգացման և Մարքեթինգի վարչության պետ Արսեն Մելքոնյանը նշանակվել է Բիզնես գործառնությունների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ:
Ինչպես նաև, Բանկի ՓՄՁ, Կորպորատիվ և Գյուղատնտեսական բիզնեսի գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանը նշանակվել է Վաճառքների խթանման և ռեգիոնալ կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ փոխվել է նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ վարչակազմակերպական կառուցվածքը, որը ներկայացված է Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում հետևյալ հղումով:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 13.04.2018 17:42
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





