
|
|
Տեղեկացնում ենք, որ 24.10.2017թ.-ից «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը (AMACBAB21ER0, ACBAB1), ցուցակվել և ընդգրկվել են պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել է դրանցով հասցեական և ռեպո գործարքների կնքումը: Նշենք, որ երկրորդային շուկայում Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով շուկա ստեղծողի գործառնություններն իրականացնում է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ:
Կից ներկայացնում ենք «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակելու և պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում ընդգրկելու մասին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2017 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ ՑՊ-028-10/17 որոշումը:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 02.11.2017 15:00
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





