«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը, կարևորելով հաճախորդների անձնական տվյալների անվտանգությունն ու պաշտպանությունը, մատուցվող ծառայությունների հուսալիությունը, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության համակարգի մակարդակի բարձրացումը, 2021 թվականին իտալական INTERNATIONAL TECHNICAL ALLIANCE S.R.L. (ITA S.r.l.) ընկերության կողմից վերասերտիֆիկացվել է ISO/IEC 27001:2013 տեղեկատվության ապահովման միջազգային ստանդարտին համապատասխան։
Միջազգային ստանդարտին համապատասխանությունը վկայում է Բանկի կողմից որդեգրած սկզբունքների ապահովմանը, որոնք ուղղված են արդյունավետ կառավարման բարելավմանը, տվյալների մշակման և վերահսկման գործընթացի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև գործընկերների հետ հարաբերություններում տեղեկատվական անվտանգության սկզբունքների կիրառմանը։
Ի դեպ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը 2012թ․ սեպտեմբերի 11-ին առաջինն է ՀՀ բանկային համակարգում ստացել ISO/IEC 27001
տեղեկատվական անվտանգության ստանդարտի սերտիֆիկատ։