Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Զգուշացե՛ք զեղծարարությունից
2023-10-13

Հարգելի՛ հաճախորդ,


Տեղեկացնում ենք, որ վերջին ժամանակներում նկատվում է տարբեր ուղիներով զեղծարարությունների աճ, որի նպատակը ֆինանսական միջոցների կորզումն է:

Ստորև կիսվում ենք խորհուրդներով, որոնք կօգնեն Ձեզ խուսափել զեղծարարություններից:

  • Խնդրում ենք զգոն լինել և որևէ դեպքում այլ անձանց չտրամադրել բանկային և այլ գաղտնի տվյալներ:

Հիշե՛ք, Ակբա բանկի աշխատակիցները երբեք հաճախորդից չեն պահանջում գաղտնի տվյալներ, մասնավորապես՝ acba digital հավելվածի գաղտնաբառ, գրանցման կոդ, մեկանգամյա օգտագործման կոդ (OTP), քարտի ամբողջական թվանշաններ, վավերականության ժամկետ, CVV կոդ և այլն:

  • Զեղծարարությունների զգալի մասն իրականացվում է սոցիալական հարթակների (Viber/Whatsapp/Telegram), ինչպես նաև առցանց գնումների, հյուրանոցային ամրագրումների և վարձակալության կայքերի միջոցով, մասնավորապես՝ List.am և Booking.com: Որոշ դեպքերում զեղծարարը ներկայանում է որպես սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություն՝ նպատակ ունենալով կորզել Ձեր բանկային տվյալները։

Հորդորում ենք ուշադիր լինել և ցանկացած կասկած ունենալու դեպքում չանցնել հղմամբ, չլրացնել որևէ տվյալ և ընդհատել հաղորդակցումը զեղծարարի հետ։



Շատ կարևոր է պահպանել զգոնությունը և ցանկացած կասկածի դեպքում անմիջապես կապ հաստատել բանկի շուրջօրյա հեռախոսահամարներով՝ (+374 10) 31 88 88, (+374 10) 31 88 99, (+374 10) 31 99 99 կամ նամակ ուղարկել բանկի պաշտոնական սոցիալական էջերի (Facebook/Instagram) միջոցով։ Արտերկրում գտնվելու դեպքում կարող եք կապ հաստատել Viber-ի միջոցով՝ (+374 95) 31 88 89։


Եթե անզգուշաբար դարձել եք զեղծարարության զոհ, ապա կատարեք զանգի պատվեր հետևյալ
հղմամբ` քարտի կամ acba digital համակարգի բլոկավորման նպատակով: Մեր մասնագետները Ձեզ հետ կապ կհաստատեն հաշված րոպեների ընթացքում։


Մենք կարևորում ենք մեր հաճախորդների
ֆինանսական անվտանգությունը:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 13.10.2023 19:44