|
Ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի համաձայն, 2022թ.-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող` օրենքով սահմանված գործարքների դիմաց վճարումները, իսկ օրենքով սահմանված որոշ ծառայությունների դեպքում՝ անկախ գումարային սահմանաչափից, ինչպես նաև պետական գրանցում պահանջող գործարքների դիմաց վճարումները, եթե գործարքի գումարը գերազանցում է 500 հազար ՀՀ դրամը, պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։ Համաձայն օրենքի, առևտրի և սպասարկման բոլոր կետերը (հետագայում` ԱՍԿ)` բացառությամբ կրպակների, պետք է ունենան և հաճախորդի ցանկությամբ ապահովեն վճարային քարտերի միջոցով վճարումների ընդունում։
ՀՀ տարածքում գործունեություն ծավալող առևտրային բանկերից երկուսը՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի բաց օֆերտայի և բանկերի միջև տեղի ունեցած քննարկումների հիման վրա, հանձն են առել և իրականացրել են համապատասխան մեծածավալ ներդրումներ և աշխատանքներ՝ շահառուների մոտ ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով։
Սույն նախագծի շրջանակում Բանկը սպասարկումն իրականացնելու է ստորև նվազագույն սակագներով՝
Քարտատեսակ |
Միջնորդավճար |
Arca քարտեր |
1% |
Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի անդամ բանկերի VISA և MasterCard քարտեր |
1.8% |
Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի անդամ չհանդիսացող բանկերի VISA և MasterCard քարտեր (ներառում է նաև ոչ ռեզիդենտ բանկերի կողմից թողարկված քարտերը) |
2.5% |
American Express քարտեր |
3.5% |
ՀԴՄ սարքերով վճարային քարտերի սպասարկման հայտը կարող եք ներկայացնել առցանց տարբերակով ՝ լրացնելով համապատասխան հայտը | |
Երևան քաղաքում գործող ԱՍԿ-ների համար | 4 600 ՀՀ դրամ |
Մարզային քաղաքներում գործող ԱՍԿ-ների համար | 3 000 ՀՀ դրամ |
Գյուղերում գործող ԱՍԿ-ների համար | 1 000 ՀՀ դրամ |
Առևտրի և սպասարկման կետում ՀԴՄ սարքերով վճարային քարտերի սպասարկման հնարավորության ակտիվացման հայտը կարող եք ներկայացնել առցանց տարբերակով հետևյալ հղմամբ։
Առցանց դիմումների ընդունումն առևտրի և սպասարկման կետերի համար շուտով հասանելի կլինի Պետական եկամուտների կոմիտեի՝ «File-online» համակարգի համապատասխան տիրույթում։
*ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել օրենքի շրջանակում պարզեցված վարչարարություն իրականացնելու վերաբերյալ: