
|
|
Գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է PropertyManagement@acba.am էլեկտրոնային հասցեով մինչև 01/04/2026թ. ներկայացնել համագործակցության առաջարկի փաթեթ, որում պետք է լինեն հետևյալ փաստաթղթերը.
1) պաշտոնական գրություն՝ ուղղված Գործառնական տնօրեն/ Գլխավոր գործադիր տնօրենի տեղալ Ն. Հովհանիսյանին, որում առնվազն պետք է ներկայացվի ընկերության ստեղծման պատմությունը, համագործակցող ընկերությունների (նաև Բանկեր, վարկային կազմակերպություններ) անվանումները, մասնաճյուղերի/ներկայացուցչությունների ցանցը, նշել կապը Բանկի հետ,
2) ընկերության հիմադիր փաստաթղթերի պատճենները,
3) հաճախորդներին առաջարկվող ծառայությունների մատուցման սակագները (կից ֆայլով),
4) որակավորված գնահատող հիմնական և պայմանագրային աշխատակիցների ցանկը, գնահատողների որակավորման վկայականների պատճենները /նաև ուժը կորցրածները/,
5) մասնագիտական անփութության հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասի ապահովագրության վկայագրի(ապահովագրության պոլիսի) պատճենը:
6) այլ փաստաթղթեր, որոնք Ձեր կարծիքով կարող են էականորեն ազդել վերանայող խմբի որոշման վրա:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 11.03.2026 17:13
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





