Պայմանավորված «ՄԻՐ» վճարային համակարգի նկատմամբ կիրառվող միջազգային սահմանափակումներով՝ Ակբա բանկը հայտնում է, որ ս․ թ․ մարտի 29-ից կասեցվելու է «ՄԻՐ» վճարային համակարգի քարտերով գործարքների սպասարկումը ԱրՔա վճարային համակարգի սպասարկման ենթակառուցվածքում, ինչպես նաև ԱրՔա քարտերով վճարումների իրականացման հնարավորությունը «ՄԻՐ» վճարային համակարգի սպասարկման ենթակառուցվածքում, ինչը նշանակում է, որ․
- Ակբա բանկի բանկոմատներով և տեմինալներով «ՄԻՐ» վճարային համակարգի քարտերով հնարավոր չի լինի իրականացնել կանխիկացման գործարքներ,
- Ակբա բանկի POS, SoftPOS և vPOS տերմինալներով առևտրի և սպասարկման կետերում «ՄԻՐ» վճարային համակարգի քարտերով հնարավոր չի լինի իրականացնել վճարային գործարքներ,
- Ակբա բանկի ԱրՔա չիպային քարտերով հնարավոր չի լինի իրականացնել կանխիկացման և/կամ վճարային գործարքներ ՌԴ-ում,
- Ակբա բանկի ԱրՔա քարտերին կսահմանափակվի «ՄԻՐ» վճարային համակարգից ստացվող քարտից քարտ փոխանցումները։
Միևնույն ժամանակ բանկի կողմից թողարկված ԱրՔա բոլոր տեսակի քարտերը՝ այդ թվում նաև ԱրՔա «ՄԻՐ» քարտերն՝ առանց սահմանափակումների կշարունակեն սպասարկվել ՀՀ-ում՝ ԱրՔա վճարային համակարգի սպասարկման ենթակառուցվածքում։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարավետության համար: