Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
ՀՀ տարածքում գործող Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության (FATCA) ԱՄՆ օրենքի վերաբերյալ
2021-10-13
Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Կառավարության և ԱՄՆ հարկային ծառայության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի համաձայն ՀՀ տարածքում գործող Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության (FATCA) ԱՄՆ օրենքի դրույթների վրա հիմնվելով՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն պարտավոր է իրականացնել իր հաճախորդների նույնականացում` պարզելու վերջիններիս՝ ԱՄՆ հարկատու լինելու հանգամանքը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի ոչ լիարժեք տրամադրման, դրանից խուսափելու կամ դրան խոչընդոտելու հետևանքով հաճախորդը կդասակարգվի որպես չհամագործակցող անձ, ինչը կարող է հանգեցնել ԱՄՆ հարկային ծառայության կողմից հատուկ պահանջի առկայության դեպքում վերջինիս հաճախորդի տվյալների և բանկային պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը։
Եթե Դուք ստացել եք համապատասխան ծանուցում Ձեր հեռախոսահամարին կամ էլեկտրոնային հասցեին, ապա Դուք դասակարգվել եք որպես չհամագործակցող անձ և Ձեր տվյալները կարող են փոխանցվել ԱՄՆ հարկային ծառայություն։
Ձեր կարգավիճակը պարզելու և ԱՄՆ հարկային ռեզիդենտությունը նույնականացնելու, ինչպես նաև չհամագործակցող հաճախորդի Ձեր դասակարգման վերանայման նպատակով խնդրում ենք մոտենալ Բանկի մոտակա մասնաճյուղ կամ կապ հաստատել էլեկտրոնային եղանակով՝ հաղորդագրություն ուղարկելով acba@acba.am էլեկտրոնային հասցեին։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 13.10.2021 12:29