
|
|
Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունվարի 21-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բանկոմատներով կատարվող քարտից քարտ փոխանցումների դեպքում կիրառվելու է նոր սակագին՝ «Սպասարկող բանկի միջնորդավճար»՝0.3%, որը գանձվելու է գործարքի կատարման պահին՝ ավելացվելով գործարքի գումարին:
Ընդ որում, «Արմենիան Քարդ» համակարգի անդամ բանկերի բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումների դեպքում ևս կարող է կիրառվել «Սպասարկող բանկի միջնորդավճար», որի չափը սահմանվում է տվյալ բանկոմատը սպասարկող բանկի կողմից:
Փոփոխություններ են կատարվել նաև www.arca.am կայքի և բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումների համար Բանկի կողմից կիրառվող սակագներում:
Գործող սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 18.01.2019 11:30
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





