Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Ակբա բանկի ԲՍԿ քաղաքականություն

Երկիր մոլորակը և նրա կենսոլորտը հանդիսանում են մարդկության գոյության և զարգացման միակ և անփոխարինելի միջավայրը։ Միևնույն ժամանակ, տնտեսական գործունեությունը, այդ թվում՝ ֆինանսական ոլորտի ներկայությունն ու ազդեցությունը, կարող են էական դեր ունենալ շրջակա միջավայրի և հասարակության վրա՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական տեսանկյուններից։

Գիտակցելով այս պատասխանատվությունը՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն (Բանկ) իր գործունեության մեջ կարևորում է կայուն զարգացման սկզբունքների պահպանումը և Բնապահպանական, Սոցիալական և Կառավարման (ԲՍԿ) պատասխանատու մոտեցումների հետևողական կիրառումը։

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն դեռևս 2011 թվականին, մշակել և ներդրել է սոցիալական և շրջակա միջավայրի ռիսկերի կառավարման ընթացակարգ՝ նպատակ ունենալով նվազեցնել իր կողմից ֆինանսավորվող գործարքների արդյունքում հնարավոր բացասական սոցիալական և բնապահպանական ազդեցությունները։

Ընթացակարգի ներդրման և զարգացման ընթացքում Բանկը համագործակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ՝ կիրառելով սոցիալական և շրջակա միջավայրի պահպանման լավագույն միջազգային փորձը։ Բանկն ունի նաև սահմանված չֆինանսավորվող ոլորտների ցանկ՝ Բացառման ցանկ, որի համաձայն բացառվում է շրջակա միջավայրի, հասարակության կամ կառավարման տեսանկյունից անընդունելի համարվող գործունեությունների և ոլորտների ֆինանսավորումը։

Բանկը առաջնորդվում է 2025-2028 թվականների համար սահմանված ԲՍԿ ռազմավարությամբ և ԱԿԲԱ ԲԱՆԿԻ ԽՄԲԻ բնապահպանական, սոցիալական, կառավարման (ԲՍԿ) քաղաքականությամբ։ Նշված ռազմավարությունն ու քաղաքականությունը ձևավորում են Բանկի կայուն զարգացման միասնական մոտեցումը և հանդիսանում են դրա երկարաժամկետ գործունեության ու որոշումների կայացման հիմքը։

Կլիմայի փոփոխության մեղմման և ջրի կայուն կառավարման շրջանակում Բանկը հանձնառու է նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը և կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների մեղմացմանը։ Բանկը ֆինանսավորում և խրախուսում է էներգաարդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառմանը միտված ծրագրերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության ոլորտին՝ աջակցելով ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարմանը և կլիմայակայուն գյուղատնտեսական նախաձեռնություններին։
Միաժամանակ Բանկը քայլեր է ձեռնարկում իր առօրյա գործունեությունից բխող էկոլոգիական ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ՝ խրախուսելով ռեսուրսների ողջամիտ օգտագործումն ու շրջակա միջավայրին նպաստող լուծումները։

Աշխատանքային միջավայրի բարեկեցության բարձրացման, ամրապնդման և սոցիալական պատասխանատվության շրջանակում Բանկը ձևավորել է ապահով, ներառական և հավասար հնարավորություններ ապահովող աշխատանքային միջավայր՝ բացառելով խտրականության ցանկացած դրսևորում։ Բանկը մշտապես իր հաճախորդների նկատմամբ ցուցաբերել է արդար և թափանցիկ վերաբերմունք, ապահովել նրանց տվյալների անվտանգությունը, իսկ բանկային ծառայությունները դարձրել է հասանելի հասարակության բոլոր խմբերի համար։ Համայնքների զարգացման շրջանակում Բանկը աջակցում է փոքր և միջին ձեռնարկություններին, նպաստում է ֆինանսական գրագիտության բարձրացմանը և խրախուսում է աշխատակիցների ներգրավվածությունը սոցիալական և կամավորական ծրագրերում։

Կորպորատիվ կառավարման և հանրային վստահության շրջանակում Բանկն որպես վստահելի և կայուն ֆինանսական հաստատություն, առաջնորդվում է գործարար էթիկայի և պատասխանատու կառավարման բարձր չափանիշներով։

Բանկը կարևորում է կորպորատիվ կառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը և անկողմանակալ որոշումների կայացումը՝ խստորեն պահպանելով Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքի պահանջներն ու միջազգային լավագույն փորձը։
Միևնույն ժամանակ, Բանկը կարևորում է շահակիցների հետ բաց, թափանցիկ և կառուցողական համագործակցությունը՝ ԲՍԿ չափանիշների պահպանման ուղղությամբ համատեղ լուծումներ գտնելու նպատակով։

Կայուն զարգացումը և ԲՍԿ պատասխանատվությունը Բանկի համար հանդիսանում են ոչ միայն կարգավորողի պահանջների կատարում, այլև երկարաժամկետ ռազմավարական մոտեցում՝ ուղղված Հայաստանի տնտեսական զարգացմանը, հասարակության բարեկեցությանը և վստահելի ֆինանսական միջավայրի ձևավորմանը։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 13.04.2026 17:13
////