|
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում ներդրված է համապատասխանության գործուն համակարգ, որի նպատակն է զերծ պահել բանկի հաճախորդներին և բանկը ֆինանսական կորուստներից, ապահովել հաճախորդների համար վստահելի և թափանցիկ միջավայր, որտեղ վարվելակերպի կանոնների և հաճախորդների շահերի պաշտպանությունն ունի առաջնային դեր։
Ծանոթացեք «ԱԿԲԱ ԽՈՒՄԲ» ֆինանսական խմբի Համապատասխանության քաղաքականությանը այստեղ։
2014թ. ԱՄՆ և ՀՀ միջև կնքվել է միջկառավարական համաձայնագիր՝ ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից ԱՄՆ FATCA օրենքի դրույթների պահպանման և այդպիսով միջազգային հարկերից խուսափելու դեմ պայքարի գծով համագործակցության բարելավման մասին համաձայնության ձեռք բերման մասին։
Միջկառավարական համաձայնագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ ՀՀ և ԱՄՆ միջև կնքված միջակառավարական համաձայնագիր։
FATCA-ն «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության (ՕՀՀԱ)» մասին ԱՄՆ օրենքն է։
FATCA օրենքի նպատակն է հանդիսանում Բանկի հաշվետերերի շրջանակներում նույնականացնել ԱՄՆ հարկատու հանդիսացող անձանց և ներկայացնել վերջիններիս վերաբերյալ հաշվետվություն ԱՄՆ հարկային ծառայությանը՝ օրենքով սահմանվող ժամկետներում և կարգով։
FATCA օրենքը տարածվում է այն հաճախորդների վրա, որոնք Բանկում տիրապետում են որևէ ֆինանսական հաշիվ և ունեն որևէ ԱՄՆ չափանիշ։ Ֆինանսական հաշիվ են հանդիսանում Բանկում բացվող բանկային կամ ընթացիկ հաշիվը, քարտը, ավանդը, որոշ տարանցիկ հաշիվներ և այլն։ Բանկում սպասարկվելու դեպքում աշխատակիցը կտեղեկացնի Ձեզ FATCA նույնականացման անհրաժեշտության վերաբերյալ, եթե Դուք արդեն իսկ ունեք կամ դիմել եք ֆինանսական հաշվի բացման համար։
«Ֆինանսական հաշիվ» եզրույթի բացատրությունը տե՛ս ստորև կցված միջկառավարական համաձայնագրում։
ԱՄՆ չափանիշ է համարվում անձի տվյալներում ԱՄՆ քաղաքացիության, ծննդավայրի, բնակության կամ գրանցման հասցեի, կենսական շահերի կենտրոնի, հեռախոսահամարի, ԱՄՆ մուտքի արտոնագրի, դեպի ԱՄՆ կամ ԱՄՆ-ից հաճախակի կատարվող փոխանցումների, նշված չափանիշներից որևէ մեկն ունեցող ընտանիքի անդամի կամ ԱՄՆ-ի հետ ունեցած ցանկացած այլ անձնական կապի առկայությունը։
Ոչ։ FATCA օրենքը չի ենթադրում ԱՄՆ հարկատուների կողմից վճարվող հարկերի աճ։ Բանկը չունի հարկերի գանձման իրավասություն և պարտականություն։ Սույն օրենքի հիմնական նպատակը տվյալների փոխանակման ապահովումն է ֆինանսական հաստատությունների և ԱՄՆ հարկային ծառայության միջև։
ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունները հանձնառություն ունեն պահպանելու FATCA օրենքի պահանջները։ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն պահպանում է տվյալ միջկառավարական համաձայնագրի պահանջները։ Տեղեկացնում ենք, որ FATCA օրենքի պահանջների պահպանումից խուսափումը, նույնիսկ ֆինանսական կազմակերպության կողմից տվյալների քողարկման աջակցումը կարող է հանգեցնել Ձեր կողմից էական ռիսկեր կրելուն։
Եթե Դուք ունեք Բանկում բացված ֆինանսական հաշիվ կամ դիմել եք Բանկ նման հաշվի բացման համար և եթե Դուք ունեք որևէ կապ ԱՄՆ հետ՝ ներառյալ քաղաքացիություն, ծննդավայր, բնակության հասցե, հեռախոսահամար, դեպի ԱՄՆ կամ ԱՄՆ-ից հաճախակի կատարվող փոխանցումներ կամ ցանկացած այլ անձնական կապ, ապա հաշվի բացման/սպասարկման համար Բանկը պարտավոր է հավաքագրել Ձեր FATCA նույնականացման փաստաթղթերը, որոնք կտրամադրվեն Ձեզ Բանկի աշխատակցի կողմից՝ կախված ԱՄՆ հետ Ձեր ունեցած կապից և ԱՄՆ հարկատու լինելու հանգամանքից։
FATCA նույնականացման համար անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի՝ ներառյալ տվյալների փոխանակման մասին Ձեր համաձայնության հավաքագրումից հետո Ձեր մասին կարող է ուղարկվել հաշվետվություն ԱՄՆ հարկային ծառայություն՝ համաձայն FATCA օրենքով սահմանվող դրույթների։
Տեղեկացնում ենք, որ FATCA նույնականացման շրջանակներում Ձեր վերաբերյալ հավաքագրված տեղեկատվությունը պաշտպանված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև Բանկի ներքին ընթացակարգերով։
Ձեր FATCA նույնականացման համար անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի ոչ լիարժեք տրամադրման, դրանից խուսափելու կամ դրան խոչընդոտելու հետևանքով Դուք կդասակարգվեք «չհամագործակցող հաճախորդ», ինչը կարող է հանգեցնել ԱՄՆ հարկային ծառայության կողմից հատուկ պահանջի առկայության դեպքում վերջինիս Ձեր տվյալների և բանկային պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման։ Տվյալ կարգավիճակի դեպքում հնարավոր է նաև ԱՄՆ հարկային ծառայության կողմից պատասխանատվության միջոցների կիրառում, որոնց գծով, սակայն, Բանկը իրավասու չէ և ի վիճակի չէ տրամադրել ամբողջական տեղեկատվություն։
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում մենք գնահատում ու արժևորում ենք բանկին վստահված անձնական տվյալների կարևորությունը։ Բանկի հիմնական պարտականություններից է հանդիսանում ապահովել իր բոլոր հաճախորդների կամ որևէ այլ կերպ անձնական տվյալներ փոխանցած անձանց տվյալների պատշաճ պաշտպանությունը և օրենքով սահմանվող իրավունքների լիարժեք իրացվելիությունը։
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն ՀՀ-ում առաջին կազմակերպությունն է, որ հավաստագրվել է հանրահայտ ISO (International Organization for Standardization) կառույցի կողմից ISO/IEC 27701:2019 Անձնական տվյալների կառավարման համակարգի հավաստագրով (ISO/IEC 27701:2019 Privacy Information Management System), ինչը Բանկում տվյալների մշակման գործընթացը դարձրել է էլ ավելի ապահով և կայուն և միջազգային լավագույն փորձին ու պահանջներին համապատասխան։
Բանկը հավաքագրում է իր հաճախորդների անձնական տվյալները՝ օրենսդրության պահանջներին համապատասխան նրանց հետ գործարք կամ գործարար հարաբերություն կնքելու և լավագույնս սպասարկելու նպատակով։ Կայքի միջոցով կամ այլ եղանակով անձնական տվյալների հավաքագրումը Բանկին թույլ է տալիս Ձեզ առաջարկել լավագույն պրոդուկտը կամ ծառայությունը և համապատասխանեցնել բիզնես գործընթացները հաճախորդների ակնկալիքներին և պահանջմունքներին: Ձեր անձնական տվյալներն օգտագործվում են նաև Ձեր պրոդուկտների վերաբերյալ ծանուցումների, հաշիվների քաղվածքների, ինչպես նաև մարքեթինգային առաջարկների ուղարկման նպատակով։
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն իր գործունեության շրջանակներում անձնական տվյալների հավաքագրման, մշակման և պաշտպանության ապահովման ընթացքում պահպանում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթները։
Բանկը նաև հավաստագրված է ISO27701:2019 Անձնական տվյալների կառավարման հավաստագրով և ստանձնել է վերջինիս դրույթների պահպանումը։
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Դուք իրավունք ունեք Ձեր անձնական տվյալներին ծանոթանալու, դրանք փոփոխելու, դրանց մշակումը սահմանափակելու և օրենքով սահմանվող այլ իրավունքներ։
Բանկի կողմից մշակվող Ձեր անձնական տվյալներին ծանոթանալու, դրանք փոփոխելու, դրանց մշակումը սահմանափակելու կամ Ձեր անձնական տվյալների մշակման հետ կապված այլ գործողությունների իրականացման կամ դրանց առնչվող այլ հարցերի և խնդիրների դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում Բանկի որևէ մասնաճյուղ կամ Կենտրոնական գրասենյակ կամ էլեկտրոնային նամակ ուղարկել dpo@acba.am էլեկտրոնային հասցեին՝ օգտագործելով Ձեր այն էլեկտրոնային հասցեն, որը Դուք տրամադրել եք բանկին Ձեր նույնականացման ընթացքում։
Դիմե՛ք Բանկում Ձեր անձնական տվյալների պաշտպանության պատասխանատուին՝ Բանկի կողմից մշակվող Ձեր անձնական տվյալներին ծանոթանալու, դրանք փոփոխելու, դրանց մշակումը սահմանափակելու կամ Ձեր անձնական տվյալների մշակման հետ կապված այլ գործողությունների իրականացման կամ դրանց առնչվող այլ հարցերի և խնդիրների դեպքում։ Դուք կստանաք Ձեր դիմումի պատասխանը առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Հաղորդագրությունն անհրաժեշտ է ուղարկել Ձեր այն էլեկտրոնային հասցեից, որը Դուք տրամադրել եք բանկին Ձեր նույնականացման ընթացքում։
Ռիսկերի կառավարման և համապատասխանության վարչության պետ՝ Արմեն Մելքումյան
Կապ՝ dpo@acba.am։