
|
|
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում մենք գնահատում ու արժևորում ենք բանկին վստահված անձնական տվյալների կարևորությունը։ Բանկի հիմնական պարտականություններից է հանդիսանում ապահովել իր բոլոր հաճախորդների կամ որևէ այլ կերպ անձնական տվյալներ փոխանցած անձանց տվյալների պատշաճ պաշտպանությունը և օրենքով սահմանվող իրավունքների լիարժեք իրացվելիությունը։
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն ՀՀ-ում առաջին կազմակերպությունն է, որ հավաստագրվել է հանրահայտ ISO (International Organization for Standardization) կառույցի կողմից ISO/IEC 27701:2019 Անձնական տվյալների կառավարման համակարգի հավաստագրով (ISO/IEC 27701:2019 Privacy Information Management System), ինչը Բանկում տվյալների մշակման գործընթացը դարձրել է էլ ավելի ապահով և կայուն և միջազգային լավագույն փորձին ու պահանջներին համապատասխան։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 20.02.2023 16:10
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





