ACBA Digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Համապատասխանություն

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում ներդրված է համապատասխանության գործուն համակարգ, որի նպատակն է զերծ պահել Բանկի հաճախորդներին և Բանկը ֆինանսական կորուստներից, ապահովել հաճախորդների համար վստահելի և թափանցիկ միջավայր, որտեղ վարվելակերպի կանոնների և հաճախորդների շահերի պաշտպանությունն ունի առաջնային դեր։


Ծանոթացեք «ԱԿԲԱ ԽՈՒՄԲ» ֆինանսական խմբի Համապատասխանության քաղաքականությանը այստեղ։


«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն ՀՀ-ում միակ կազմակերպությունն է, որ հավաստագրվել է հանրահայտ ISO (International Organization for Standardization) կառույցի կողմից ISO 19600:2014–Համապատասխանության կառավարման համակարգերի հավաստագրով (ISO 19600:2014 - Compliance management systems)՝ դրանով իսկ Բանկում ներդրված համապատասխանության գործընթացը հասցնելով նոր՝ առավել կայուն և հուսալի մակարդակի և հավասարվելով միջազգային ոլորտում գործող ամենաժամանակակից և խստագույն պահանջներին։

FATCA ԱՄՆ օրենք

2014թ. ԱՄՆ և ՀՀ միջև կնքվել է միջկառավարական համաձայնագիր՝ ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից ԱՄՆ FATCA օրենքի դրույթների պահպանման և այդպիսով միջազգային հարկերից խուսափելու դեմ պայքարի գծով համագործակցության բարելավման մասին համաձայնության ձեռք բերման մասին։

Միջկառավարական համաձայնագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ ՀՀ և ԱՄՆ միջև կնքված միջակառավարական համաձայնագիր։

FATCA

Ի՞նչ է FATCA-ն.
Ո՞րն է FATCA օրենքի նպատակը.
Ո՞ր անձինք են գտնվում FATCA օրենքի ազդեցության շրջանակում.
Ո՞րն է ԱՄՆ չափանիշը.
Արդյո՞ք FATCA օրենքի կիրառման հետևանքով ես պետք է վճարեմ ավելի շատ հարկեր, եթե հանդիսանում եմ ԱՄՆ հարկատու.
Կարո՞ղ եմ հաշիվներ բացել այլ ՀՀ ֆինանսական հաստատությունում՝ FATCA օրենքի պահանջներից խուսափելու համար.
Ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրեմ Բանկին իմ FATCA նույնականացման նպատակով.
Ի՞նչ է պատրաստվում Բանկն անել իմ տրամադրած տեղեկատվության և փաստաթղթերի հետ.
Ի՞նչ հետևանքներ են սպասվում, եթե չտրամադրեմ Բանկի կողմից պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթերը՝ FATCA օրենքի համաձայն.

Անձնական տվյալների պաշտպանություն


«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում մենք գնահատում ու արժևորում ենք Բանկին վստահված անձնական տվյալների կարևորությունը։ Բանկի հիմնական պարտականություններից է հանդիսանում ապահովել իր բոլոր հաճախորդների կամ որևէ այլ կերպ անձնական տվյալներ փոխանցած անձանց տվյալների պատշաճ պաշտպանությունը և օրենքով սահմանվող իրավունքների լիարժեք իրացվելիությունը։


«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն ՀՀ-ում առաջին կազմակերպությունն է, որ հավաստագրվել է հանրահայտ ISO (International
Organization for Standardization) կառույցի կողմից ISO/IEC 27701:2019 Անձնական տվյալների կառավարման համակարգի հավաստագրով (ISO/IEC 27701:2019 Privacy Information Management System), ինչը Բանկում տվյալների մշակման գործընթացը դարձրել է էլ ավելի ապահով և կայուն և միջազգային լավագույն փորձին ու պահանջներին համապատասխան։


Ինչու՞ է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն հավաքագրում անձնական տվյալներ.
Որքա՞ն ժամանակ է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն պահպանում հավաքագրված անձնական տվյալները.
Ի՞նչ օրենսդրության է ենթարկվում «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում.
Ինչպե՞ս են պաշտպանված իմ անձնական տվյալները «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում.
Ի՞նչ իրավունքներ ունեմ ես իմ անձնական տվյալների նկատմամբ.
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ Բանկի կողմից մշակվող իմ անձնական տվյալներին կամ իրացնել դրանց նկատմամբ ունեցած իմ իրավունքները.
Ի՞նչ է իրենից ներկայացնում dpo@acba.am հասցեն և ո՞վ է Բանկում իմ անձնական տվյալների առնչությամբ պատասխանատու անձը, ում կարող եմ դիմել հարցերի և խնդիրների դեպքում.

Անձնական տվյալների պաշտպանության պատասխանատու (DPO)


Դիմե՛ք Բանկում Ձեր անձնական տվյալների պաշտպանության պատասխանատուին՝ Բանկի կողմից մշակվող Ձեր անձնական տվյալներին ծանոթանալու, դրանք փոփոխելու, դրանց մշակումը սահմանափակելու կամ Ձեր անձնական տվյալների մշակման հետ կապված այլ գործողությունների իրականացման կամ դրանց առնչվող այլ հարցերի և խնդիրների դեպքում։ Դուք կստանաք Ձեր դիմումի պատասխանը առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում։


Հաղորդագրությունն անհրաժեշտ է ուղարկել Ձեր այն էլեկտրոնային հասցեից, որը Դուք տրամադրել եք բանկին Ձեր նույնականացման ընթացքում։


Ռիսկերի կառավարման և համապատասխանության վարչության պետ՝ Արմեն Մելքումյան


Կապ՝
dpo@acba.am։


Առնչվող փաստաթղթեր

  • ՀՀ ֆինանսական հաստատությունների կողմից FATCA ԱՄՆ օրենքի տեսանկյունից պահպանման ենթակա պահանջներին, կիրառման ենթակա դրույթներին ծանոթացեք՝ բեռնելով ՀՀ և ԱՄՆ միջև կնքված միջակառավարական համաձայնագիրը։
  • Բանկի՝ FATCA ԱՄՆ օրենքի տեսանկյունից ինքնասերտիֆիկացման ձևին ծանոթացեք՝ բեռնելով Բանկի համար լրացված IRS W-8BEN-E ձևաթուղթը ։
  • Ծանոթացե՛ք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին այս հղումով։
  • Ծանոթացե՛ք Բանկին շնորհված ISO27701:2019 Անձնական տվյալների կառավարման համակարգի հավաստագրին այստեղ։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 20.09.2022 16:08
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
+37410318888
Էլ.-փոստ` acba@acba.am