Acba Digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Մեր մասին

Բանկի առաքելությունը

Ինքնատիպ և նորարար լուծումներով նպաստել հասարակության կայուն զարգացմանը:

Բանկի արժեքները

  • Սոցիալական պատասխանատվություն
  • Հավատարմություն
  • Թափանցիկություն
  • Նորարարություն
  • Հոգատարություն հաճախորդների հանդեպ

Բանկի ձեռքբերումները

  • 1999 թվական: Հիմնադրումից 3 տարի անց Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկը (ACBA-AGRICULTURAL COOPERATIVE BANK OF ARMENIA, հետագայում` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ) Հայաստանի բանկերի միության կողմից ճանաչվեց Հայաստանի լավագույն բանկ,
  • 2000 թվական: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Կենտրոնական բանկի կողմից Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկը ճանաչվում է պետական պարտատոմսերի շուկայում լավագույն դիլեր: Նույն տարում Բանկը The Banker ամսագրի կողմից ճանաչվում է Հայաստանի լավագույն բանկ:
  • 2001, 2002 թվականներ: Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկը The Banker ամսագրի կողմից ճանաչվում է Հայաստանի լավագույն բանկ,
  • 2003 թվական: ԱԳԲԱ լիզինգի հիմնադրում,
  • 2004 թվական: Բանկը Հայաստանում դառնում է վճարային քարտերի շուկայի առաջատար,
  • 2005 թվական: Բանկն ապահովում է իր գործունեության ընթացքում շահույթի ամենաբարձր ցուցանիշը,
  • 2006 թվական: Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկը վերանվանվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ: The Banker ամսագրի կողմից Բանկը կրկին ճանաչվում է Հայաստանի լավագույն բանկ,
  • 2007 թվական: Fitch վարկանիշային գործակալությունը Բանկին շնորհում է երկարաժամկետ թողարկողի BB վարկանիշ (կայուն հեռանկարով),
  • 2008 թվական: The Financial Times-ի The Banker ամսագիրն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը 5-րդ անգամ ճանաչում է Հայաստանի լավագույն բանկ,
  • 2009 թվական: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայաստանյան բանկային համակարգում դառնում է առաջինը` պետական բյուջե մուծած հարկերի ծավալով,
  • 2010 թվական: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում բացառիկ իրավունքով մեկնարկեց American Express Gold քարտերի թողարկումը: Նույն թվականին, Բանկը ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ մոտեցավ 100 միլիարդ դրամի վարկային ներդրման սահմանագծին: Նույն տարում Բանկը թողարկեց նաև MasterCard քարտատեսակը,
  • 2011 թվական: ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հետ համատեղ Բանկը թողարկվեց MasterCard UEFA Champions League քարտատեսակը: Նույն թվականին Բանկը բացառիկ իրավունքով թողարկեց American Express համակարգի երկրորդ տեսակի` American Express Blue քարտը,
  • 2012 թվական: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՀՀ բանկային համակարգում դարձավ միակը, որը թողարկեց և սպասարկեց միջազգային միանգամից 3 (American Express, VISA International, MasterCard International) և տեղական 1 (ArCa) վճարահաշվարկային քարտեր,
  • 2013 թվական: ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ընկերության հիմնադրում,
  • 2014 թվական: Բանկը բացառիկ իրավունքով թողարկեց American Express-ի երրորդ տեսակի` American Express Cashback քարտը,
  • 2015 թվական: Բանկը ներդրեց հեռահար բանկային ծառայությունների տրամադրման նոր գործիք ACBA Mobile հավելվածը,
  • 2016 թվական: Բանկի կողմից բացառիկ հիմունքներով թողարկվող American Express Gold և American Express Blue վճարային քարտերը թողարկվեցին չիպային տարբերակով: Գործարկվեց American Express քարտերի նոր ինտերնետային կայքը,
  • 2017 թվական: Գործարկվեց USSD և PIN CHANGE ծառայությունները: USSD-ի շնորհիվ Բանկի քարտապան հաճախորդները հնարավորություն ստացան առանց բանկ այցելելու, sms-ի միջոցով, անհրաժեշտության դեպքում շտապ բլոկավորել քարտը, իսկ PIN CHANGE-ի շնորհիվ քարտապանները ցանկության դեպքում կարող են բանկի բանկոմատի միջոցով փոխել քարտի PIN գաղտնաբառը,
  • 2018 թվական: Fitch վարկանիշային գործակալությունը բանկին շնորհեց ‹‹Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի›› «B+» վարկանիշ` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Նույն թվականին Բանկը մեկնարկեց Ճապոնական միջազգային JCB քարտերի սպասարկումը:

Ակբա բանկը SWIFT վճարահաշվարկային համակարգի, միջազգային VISA քարտային վճարային համակարգի լիիրավ և տեղական ArCa քարտային վճարային համակարգի հիմնադիր անդամ է: Բանկը American Express քարտերով վճարումներ իրականացնող բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում:

Ակբա բանկը VISA International ասոցիացիայից ստացել է լիիրավ Անդամակցության (Principal Membership Licence) և Առևտրի ու Սպասարկման կետերի ներգրավման (Merchant Acquiring) արտոնագրեր:

Ակբա բանկը Գյուղատնտեսական Բանկերի Միջազգային Կոնֆեդերացիայի (CICA), Հայաստանի Բանկերի Միության անդամ է:

Բանկն ունի 63 մասնաճյուղ, որոնցից 18-ը՝ Երևանում, իսկ 45-ը` Հայաստանի 10 մարզերում, ինչպես նաև 180 բանկոմատ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Բանկի գործառույթները

Ակբա բանկը ՀՀ առաջատար ֆինանսական կառույցներից մեկն է, որն իր հաճախորդներին տրամադրում է բանկային բազմաթիվ ծառայություններ`

  • բանկային հաշիվների բացում և սպասարկում,
  • դրամական միջոցների փոխանցում,
  • արտարժութային գործառնություններ,
  • ցպահանջ և ժամկետային ավանդների ներգրավում,
  • միջազգային առևտրային գործարքների ֆինանսավորում (ակրեդիտիվներ, երաշխիքներ),
  • առևտրային, գյուղատնտեսական, սպառողական, հիփոթեքային վարկերի տրամադրում,
  • միջազգային և տեղական պլաստիկ քարտերի թողարկում և սպասարկում,
  • հաշիվների կառավարում ACBA Digital բջջային հավելվածի միջոցով,
  • բրոքերային ծառայությունների մատուցում, ռեեստրի վարում և կորպորատիվ արժեթղթերի պահառություն իրականացում:

Բանկի մասնակիցները

Բանկի կողմից թողարկված բաժնետոմսերի քանակը կազմում է 5,500,000 հատ, որոնք տեղաբաշխված են հետևյալ բաժնետերերի միջև.


«ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերություն

  • Հանդիսանում է Բանկի միակ նշանակալից մասնակիցը և Բանկի 4,608,952 հատ բաժնետոմսերին (83.8%) սեփականատերը
  • Գործունեության տեսակը` ընդհանուր առևտրային գործունեություն
  • Գործունեության հիմնական նպատակը՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերությունում ունեցած մասնակցության շնորհիվ նպաստել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղացիական միջավայրի և համայնքների բարգավաճմանը, գյուղական շրջաններում և համայնքերում բիզնես միջավայրի աշխուժացմանը և զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

«ՍԱԿԱՄ ԻՆՏԵՐՆԱՍԻՈՆԱԼ» պարզ բաժնետիրական ընկերություն

  • Հանդիսանում է Բանկի 250,000 հատ բաժնետոմսերի (4.55%) սեփականատերը
  • Գործունեության տեսակը` բանկային գործունեություն
  • Հանդիսանում է ֆրանսիական հեղինակավոր «ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկային խմբի անդամ

Այլ ֆիզիկական և իրավաբանական անձինք (ներառյալ՝ աշխատողներ)

  • Այլ ֆիզիկական և իրավաբանական անձինք (այդ թվում՝ աշխատողները) միասին հանդիսանում են Բանկի 641,048 հատ բաժնետոմսերի (11.65%) սեփականատերերը։
  • Աշխատողների մեծ մասը բաժնետոմսերի սեփականատեր է դարձել 2021թ.-ին իրականացված աշխատողների բաժնեմասնակցության ծրագրի արդյունքում։ Մասնավորապես, 2021թ. ապրիլին «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՓԲ ընկերության, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲ ընկերության և Բանկի կողմից համատեղ ներդրվեց Աշխատողների բաժնեմասնակցության ծրագիր, որի շրջանակներում «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՓԲ ընկերության, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲ ընկերության և Բանկի աշխատողներին 2021թ. հուլիսին հատկացվեցին Բանկի 147,530 հատ բաժնետոմսեր։
  • Աշխատողների մյուս մասը, ինչպես նաև այլ ֆիզիկական և իրավաբանական անձինք Բանկի բաժնետոմսեր ձեռք բերեցին 2021թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Բանկի կողմից բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման ընթացքում։

«ԱԿԲԱ ԽՈւՄԲ» ֆինանսական խումբ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28/04/2017թ.-ի թիվ 27 ԾՕՀ Ա որոշմամբ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ-ն և «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն որակվել (ճանաչվել) են որպես ֆինանսական խումբ՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԽՈՒՄԲ» անվանմամբ:

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի 14/08/2020թ.-ի որոշմամբ ֆինանսական խումբը վերանվանվել է «ԱԿԲԱ ԽՈՒՄԲ» ֆինանսական խումբ։
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն նշանակվել է որպես «ԱԿԲԱ ԽՄԲԻ» պատասխանատու անձ:

Ֆինանսական խմբի անդամների ուղղակի ու անուղղակի նշանակալից մասնակիցներն են.

«ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ 100% բաժնետոմսերի սեփականատերն է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն
«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ

ԱՄՈՒՆԴԻ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԲԸ (51%) և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ (49%)



«ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ

Բանկի կառուցվածքը

Բանկի ղեկավարները




Բանկի Խորհուրդ

ՌԱՖԱՅԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կառավարման, նշանակումների և վարձատրությունների հանձնաժողովի անդամ
Ռիսկերի կառավարման հանձնաժողովի անդամ
Աուդիտի հանձնաժողովի անդամ

Բրունո Շարրիե
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԿԱԽ ԱՆԴԱՄ
Կառավարման, նշանակումների և վարձատրություների հանձնաժողովի նախագահ
Ռիսկերի կառավարման հանձնաժողովի անդամ
ԿԼԱՈՒՍ ԳՐԵՍԵՆԲԱՈՒԵՐ
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԿԱԽ ԱՆԴԱՄ
Աուդիտի հանձնաժողովի նախագահ
ԱՇՈՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԿԱԽ ԱՆԴԱՄ
Ռիսկերի կառավարման հանձնաժողովի նախագահ
ԱՐԱՄ ԲԱԲԱՅԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
Կառավարման, նշանակումների և վարձատրությունների հանձնաժողովի անդամ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱԽՉԱՆՅԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
Ռիսկերի կառավարման հանձնաժողովի անդամ
ՎԱՐԴԱՆ ՈՒՌՈՒՏՅԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
Աուդիտի հանձնաժողովի անդամ
ՀԵՆՐԻԿ ՔՈՉԻՆՅԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
Կառավարման, նշանակումների և վարձատրությունների հանձնաժողովի անդամ



Բանկի գործադիր տնօրինություն

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 29.03.2023 09:23
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am