Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Գյումրիում հիմնվել է մրգային օրգանական բատոնների արտադրություն
2023-12-07

Ամուր իմունիտետ, էներգիա և ուժ․ հայկական արտադրության մրգային օրգանական բատոնները պատրաստվում են Գյումրիում։ Արտադրությունը հիմնել է Աշոտ Իսրայելյանը, ով վերադարձել է Ռուսաստանից և որոշել հայրենիքում բիզնես ստեղծել։

Մրգային օրգանական բատոնները ստեղծվում են չրերի աղացման արդյունքում։ Պատրաստում են նաև կոմբինացված համեր, որոնք փոքրիկների համար փոխարինում են կոնֆետներին։

Մրգային օրգանական բատոններ արտադրող «Հելենս Ֆուդ» ընկերությունը օրգանական սերտիֆիկացում է ստացել Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ամենամյա ծրագրի շրջանակում։

«Հայկական միրգն ամենալավն է ու միտք ծագեց սկսել նման արտադրություն: Եկանք Հայաստան, գտանք մասնագետներին ու մեր ուժերով սկսեցինք աշխատանքը»,- նշում է «Հելենս Ֆուդ» ընկերության հիմնադիր Աշոտ Իսրայելյանը:

«Հելենս Ֆուդ» ընկերությունն Ակբա բանկի և NABU-ի աջակցությամբ մասնակցում է ցուցահանդեսների, ձեռք բերում գործնական կապեր և համախոհներ։

Մանրամասն՝ տեսանյութում:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 11.12.2023 16:22
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am