Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Fitch-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշը
2024-02-09

Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) բարձրացրել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը (long-term Issuer Default Rating IDR) մինչև «BB-»-ի, իսկ բանկի կենսունակության վարկանիշը (VR)՝ «b+»-ից «bb-»-ի:

Fitch-ն ընդգծել է, որ Ակբա բանկի վարկանիշի բարձրացումը պայմանավորված է 2022-2023 թվականների ընթացքում բանկի շահութաբերության և կապիտալիզացիայի կայուն, զգալի բարելավումներով: Ըստ Fitch-ի, վերջինս հիմնականում պայմանավորված է Հայաստանի բուռն տնտեսական աճով։

Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաև նշվում է բանկի վարկային պորտֆելի որակի, ինչպես նաև վճարունակության մակարդակի բարելավման մասին:

Fitch-ի կանխատեսմամբ Ակբա բանկի շահութաբերությունը կավելանա բարենպաստ գործառնական միջավայրի շնորհիվ:

2023 թվականի ընթացքում Ակբա բանկը գրանցել է նշանակալի արդյունքներ՝

  • 28.6 մլրդ ՀՀ դրամի շահույթի գեներացում, ինչպես նաև ակտիվների և կապիտալի շահութաբերության աննախադեպ բարձր ցուցանիշներ` համապատասխանաբար 3.9% և 23.6%,
  • ավանդային պորտֆելի 18.6% աճ,
  • քարտերի քանակի աճ՝ շուրջ 35,300 քարտով` շուկայում զբաղեցնելով առաջին հորիզոնականը,
  • POS-տերմինալներով կատարված գործարքների ծավալի շուրջ 44% աճ` նախորդ համադրելի ժամանակահատվածի համեմատ,
  • իր բաժնետերերին վճարել է շահութաբաժին՝ 4,4 մլրդ ՀՀ դրամի չափով։

Բացի այս, բանկի ակտիվներն աճել են 17.8%-ով, կապիտալը՝ 21.8%-ով։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 13.02.2024 09:13
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am