Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ակբա բանկը մասնակցել է COP 28-ին
2023-12-08

COP համաժողովն այս պահին աշխարհում գործող ամենալայն հարթակն է, որն ամեն տարի իր հարկի տակ է հավաքում աշխարհի երկրների առաջնորդներին, բնապահպաններին, ֆինանսական և ոչ ֆինանսական կառույցներին՝ քննարկելու և լուծումներ գտնելու բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ։

Շրջակա միջավայրի պահպանությունը տարիներ շարունակ Ակբա բանկի ռազմավարության անբաժան մասն է և բանկն իր ամենօրյա գործունեության շրջանակում աշխատում է մի կողմից լայն շրջանակների իրազեկման ուղղությամբ, մյուս կողմից տարբեր քաղաքականությունների միջոցով ներազդում է բնության պահպանության գործին։

Բանկն իր ռազմավարության շրջանակում առաջնահերթ է համարում ՄԱԿ-ի «Կայուն զարգացման» նպատակների կատարումը՝ համոզված լինելով, որ բանկային համակարգն առանցքային դեր ունի շրջակա և սոցիալական միջավայրերի կայուն զարգացման գործում։

Բանկն այսօր էլ իր միջազգային գործընկերների հետ աշխատում է բնապահպանական հիմնախնդիրների շուրջ՝ ձևավորելու ավելի համակարգված մոտեցումներ, որոնք կլինեն չափելի, ավելի հստակ կառավարելի, հասարակության համար տեսանելի, և որ ամենակարևորն է՝ հասարակությանն ամենօրյա վարքով մասնակից դարձնել այդ հույժ կարևոր խնդրի լուծմանը։

Բնությունը փրկելը հանդիսավոր միջոցառում չէ։ Բնությունը փրկում ենք մենք և Դուք փոքր քայլերով ամեն օր:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 11.12.2023 16:49
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am