Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Անվճար բիզնես դասընթացներ՝ մարզերում ՓՄՁ-ների զարգացման համար
2024-04-23

Ակբա բանկը փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով բիզնես դասընթացներ է անցկացնում Երևանում և մարզերում։

Տավուշի մարզում Ակբա բանկը գործարարներին է ներկայացրել ճգնաժամային և անկայուն իրավիճակներում բիզնեսը գրագետ վարելու եղանակներն ու գործիքները, ինչպես նաև գործարարների հետ քննարկվել են զարգացման հնարավորությունները։

«Ակբա բանկը մշտապես կարևորել է մարզերի համաչափ զարգացումը և հատուկ ուշադրություն է դարձնում բիզնեսի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը։ Ակբա բանկը մարզերում ևս նույն որակի և ծավալի բիզնես դասընթացներ է իրականացնում, ինչ Երևանում. ամեն ինչ նույնն է։ Այս ամենով մենք ցույց ենք տալիս նաև մեր պատասխանատվությունը մարզերի բնակիչների առջև։ Մենք ունենք տարբեր թեմաներով բիզնես դասընթացներ, բայց դրանց բոլորի նպատակը մեկն է՝ օգնել զարգացնել բիզնեսը, առաջ մղել նորարարությունը, օգտագործել բիզնեսի վարման նոր եղանակներ ու տեխնոլոգիաներ, որովհետև համոզված ենք, որ առանց նորարարության հնարավոր չէ բիզնես վարել։ Մարզային բիզնեսների համար նորարարությունը շատ ավելի կարևոր է, որովհետև դա հնարավորություն է տալիս առաջ անցնել մրցակիցներից և նոր հաջողություններ գրանցել։ Դրանով է նաև պայմանավորված, որ մեր բիզնես դասընթացները մեծ պահանջարկ ունեն մարզերում»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

Ակբա բանկի բիզնես դասընթացներն անվճար են և բաց բիզնես ոլորտի բոլոր ներկայացուցիչների համար։ Ավելի քան տասը տարիների ընթացքում շուրջ 150 բիզնես դասընթացներին մասնակցել է 1100-ից ավելի կազմակերպության ղեկավար կազմի ավելի քան 2300 ներկայացուցիչ՝ Երևանից ու Հայաստանի տարբեր մարզերից։

Ակբա բանկը բանկային ոլորտում առաջինն է Հայաստանում, որն անվճար բիզնես դասընթացներ է կազմակերպել երկրում բիզնեսի զարգացմանն աջակցելու համար: Ակբա բանկի անվճար բիզնես դասընթացների, ինչպես նաև առաջիկա միջոցառումների մասին կարող եք տեղեկանալ sme.acba.am կայքի միջոցով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 29.04.2024 15:08
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am