Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ակբա բանկը և Ֆրանչայզինգի ասոցիացիան հուշագիր են ստորագրել
2024-03-14

Ակբա բանկը և Հայաստանի Ֆրանչայզինգի ասոցիացիան (AFRA) Ակբա Բիզնես ակումբի շրջանակում ստորագրել են համագործակցության հուշագիր, որով Ակբա բանկը և Հայաստանի Ֆրանչայզինգի ասոցիացիան կհամագործակցեն Ակբա Բիզնես ակումբի անդամ կազմակերպությունների զարգացման, բիզնես գործունեության դիվերսիֆիկացման շուրջ։

Հուշագրի շրջանակում Ակբա Բիզնես ակումբի անդամները հնարավորություն կունենան մասնակցել Հայաստանի Ֆրանչայզինգի ասոցիացիայի կողմից կազմակերպվող՝ միջազգային խոսնակների մասնակցությամբ ֆրանշիզաների վերաբերյալ բաց սեմինարներին, ինչպես նաև աջակցություն կստանան միջազգային թեմատիկ ցուցահանդեսներին և միջոցառումներին մասնակցելու հարցում։

Համագործակցությամբ կիրականացվեն նաև կին ձեռնարկատերերի զարգացմանն ուղղված ծրագրեր, մասնավորապես ուսուցման, նոր գիտելիքների և հմտությունների տրամադրման շուրջ։

Ակբա բանկի և Հայաստանի Ֆրանչայզինգի ասոցիացիայի համագործակցության շրջանակում Ակբա Բիզնես ակումբի անդամները նաև կկարողանան հատուկ պայմաններով օգտվել ֆրանշիզայի ընտրության աջակցության և ամբողջական մոնիտորինգի, ամբողջական բրենդավորման, ինչպես նաև Ֆրանչայզինգի ասոցիացիայի անդամակցության հնարավորություններից։

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝

  • մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
  • դառնալ Ակբա Բիզնես ակումբի անդամ,
  • օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
  • առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին։

Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։

Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 19.03.2024 09:29
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am